«Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզմունք հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյան – քառյակ համագործակցությունը հնարավոր է:
«Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է», – ասաց Մարգարյանը` հավելելով, որ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորություն տեսնում է. – «Բայց սա արդեն ապագայի խնդիր է: Ես կարծում եմ, ով կիսում է քառյակի մոտեցումները, քառյակի նշած խնդիրները և դրանք լուծելուն ուղղված ջանքերը, բոլորի հետ պետք է համագործակցել»:
Անդրադառնալով հնչող այն տեսակետներին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ցույց է տալիս, որ նա ազդեցություն ունի քաղաքական գործընթացների, այդ թվում քառյակի վրա` Մարգարյանը հավաստիացրեց, որ այս պահին «Քոչարյանը քառյակի հետ հարաբերություններ չունի»: Դիտարկմանը, թե շատերը պատահական չեն համարում, որ երկրորդ նախագահի և քառյակի մոտեցումները համընկնում են, պատգամավորն արձագանքեց. – «Դա նշանակում է մի բան` քառյակը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է մատնանշել այն խնդիրները, որոնց մասին խոսում են բոլորը և այդ թվում նաև Քոչարյանը»:
ԲՀԿ-ի ներկայացուցիչը չի կիսում Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող քննադատությունը, թե նա իրավունք չունի խոսելու, քանի որ բոլորը հիշում են իր պաշտոնավարման տարիներին կնքված կասկածելի գործարքներն ու կոռուպցիայի մակարդակը. – «Ես համաձայն չեմ, որ ոչ թափանցիկ գործարքներ են եղել այն ժամանակ: Եթե ինչ-որ ժամանակ նույնիսկ ինչ-որ բան տեղի ունեցած լինի, կարծում եմ, երկիրը դատապարտված չէ կրկնելու նույնը, չէ՞: Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանը խոսում է այդ մասին, ուրեմն ինքը վստահ է, որ իր ժամանակ համենայն դեպս այդ աստիճան չի եղել»:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում
Տեսանյութը` «Ազատություն» ռ/կ-ի
Ռոբերտ Քոչարյանը կայացած եվ հղկված քաղաքական գործիչ է,հայամետ,կամային բարձր որակների տեր;Հայաստանի քաղաքական դաշտում նկատելիորեն առանձնանում է սթափ գործելակերպով,նրա օրոք Հայաստանը որպես պետություն, ավելի բարձր վարկանիշի էր հասել: