Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել»

Հունիս 24,2014 20:54

Հունիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում տնտեսագետ- գիտնականների հետ, ովքեր դիմել էին հանձնաժողովին՝ քննարկելու տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տնտեսագիտական բուհերի ղեկավարներ, դասախոսներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշման նոր նախագիծ է պատրաստել՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը հաստատելու համար: ՀՀ ԿԳՆ 2 տարի առաջ դիմել է բուհերին՝ բուհական մասնագիտությունների ցանկի հստակեցման նպատակով: Ի թիվս այլ բուհերի՝ տնտեսագիտական համալսարանը նույնպես անցկացրել է քննարկումներ, որոնց արդյունքում ձեւավորվել է մասնագիտական հստակ տեսակետ:

Տնտեսագետ-գիտնականները ներկայացրին իրենց հավաքական տեսակետը՝ կարծիք հայտնելով, որ տնտեսագիտական մասնագիտությունների ցանկը կազմելիս պիտի առաջնորդվել աշխատաշուկայի պահանջով եւ չսահմանափակել ցանկը:

ՀՀ ԿԳ նախարարության տեսակետը ներկայացրեց նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել: Ըստ նախարարի՝ Հայաստանում տնտեսագիտության ոլորտում առկա 18 մասնագիտությունների փոխարեն այժմ առաջարկվում է 6-ը: Նրա խոսքով՝ կրթությունն ամբողջ աշխարհում զարգանում է, փոխվում են միջազգային կրթության չափորոշիչները եւ բուհական մասնագիտությունների ցանկերը կազմվում են՝ ելնելով ժամանակի պահանջից:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանեց ԱԺ պատգամավորների եւ տնտեսագետների հարցերին:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ֆլորա says:

    Հետաքրքիր է, որ 6 մասնագիտություններն են թողել և որը կրճատել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30