«Ռոբերտ Քոչարյանի բոլոր ելույթները պետք է սկսվի այս արտահայտությամբ՝ ես սխալվել եմ, դուք չսխալվեք: Սերժ Սարգսյան, դու մի արա, մի թույլ տուր, որպեսզի քաղաքական ավազակություն լինի, որպեսզի օգտվելով պետության ռեսուրսներից՝ շորթեն քաղաքացիների ունեցվածքը, արգելի՛ր կոռուպցիան, իմ նման մի՛ եղիր»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Yerkir.am-ին տված հարցազրույցի հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ռոբերտ Քոչարյանը, խոսելով ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու քառյակի պահանջի մասին՝ ասել էր, որ դա իսկապես կարող է զսպիչ գործոն հանդիսանալ պաշտոնյաների անսահման ախորժակի, բյուջետային չհիմնավորված ծախսերի դեմ: Մեր հարցին՝ իր ժամանակ նա ընդդիմությանը լծակներ տալու հնարավորությունը չի՞ ունեցել եւ ինչքանո՞վ է օգտագործել՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Ասում են՝ գնա մեռի, արի սիրեմ: Ինքը ժամանակին դա չի արել եւ սխալ է արել: Ընդդիմություն չի ձեւավորել, չի աջակցել ընդդիմությանը, քաղաքական կազմակերպված միջավայր չի ստեղծել: Իսկապես, ինքը քաղաքական ընդդիմություն չի ձեւավորել եւ հիմա շատ լավ է, որ ինքն իր սխալը զղջում է: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերնագիրը պետք է լինի՝ «Ես զղջում եմ»: Նա պետք է ասի՝ ես սխալ եմ արել, խնդրում եմ, իմ սխալը չանեք: Եթե այդպես լիներ, ինքը դիմեր ՍԵրժ Սարգսյանին ու ասեր՝ ես սխալվել եմ, դու չսխալվես, ձեւավորիր ընդդիմություն, դրամաշորթություն մի՛ թույլ տուր, պետական ունեցվածքը մի՛ փոշիացրու, իմ նման մի արա, ինձանից լավը եղիր, ես սխալ եմ արել, դու իմ պես չանես: Այ,եթե այդպես լիներ, ես կարող էի ծափահարել Ռոբերտ Քոչարյանին: Բայց հիմա ինքը հարազատ երկվորյակն է այս իշխանության, եթե չասեմ հորեղբայրը: Նա հորեղբայրն է այս իշխանության: Հիմա ի՞նչ է ասում, թող սկսի ինքն իրենից: Մնացածը դատարկ բաներ են: Ո՞վ չի հասկանում, որ չի կարելի շորթել, ո՞վ չի հասկանում, որ կոռուպցիան վատ բան է, ո՞վ չի հասկանում, որ պետական ունեցվածքը չի կարելի մսխել, որ ուժեղ, մրցակից ընդդիմություն պետք է լինի: Իհարկե, հասկանում ենք: Դրանք տարրական բաներ են: Կարելի է գնալ ցանկացած սեմինարի եւ այդ բոլորը լսել: Թող ինքը լուրջ բան ասի, ասի, որ ինքը սխալ է արել: Դա է ինձ հետաքրքրում: Զղջում է իր արածների համար: Եթե ընդուներ իր սխալը, ես կասեի՝ նախագահն իր խոսքն ասեց, որովհետեւ նախագահը նախկին չի լինում: Նա մինչեւ կյանքի վերջ նախագահ է: Իր տապանաքարի վրա էլ պետք է գրվի՝ նախագահ Ռոբերտ Քոչարյան աստ հանգչի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ղարաբաղցի այդ երկուսն այնպես են եղեռն իրականացրել Հայաստանում, որ հայն այլևս փյունիկ թռչունի առասպելին հավատալու տեղ չունի:Ոչ թե Ղարաբաղի համար կործանվեց Հայաստանը, այլ երկու ղարաբաղցիների պատճառով:Նրանք գիտեն իրենց վերջը և ոչինչ փոխել չեն կարող, սպասում են փղերի ոտքերի տակ իսպառ փոշիանալուն: