Քաղաքական պատճառներով Ադրբեջանը լքած մի խումբ մարդիկ Ստրասբուրգում ակցիա են իրականացրել նախագահ Իլհամ Ալիևի դեմ ԵԽԽՎ-ում նրա ելույթի ժամանակ, փոխանցում է «Կոնտակտ»-ը:
Նրանք իրենց բերանները փակել են սև կտորով, կանգնել դահլիճի օթյակի առաջին շարքում՝ հագներին Ադրբեջանի քաղբանտարկյալների նկարներով շապիկներ:
Ակցիայի պատճառով Ալիևի ելույթը որոշ ժամանակով հետաձգվել է: Այնուհետև նա շարունակել է:
Ալիևը ակցիայի մասնակիցներին է անդրադարձել, երբ նրան հարց են տվել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների մասին:
«Այդ հարցը տվողները պատմություն չգիտեն: Նման իրավիճակ եղել է 1992-1993թթ.: Դրանից հետո կայունություն է հաստատվել, որը շարունակվում է մինչև այսօր: Վերևը նստած այն երիտասարդները դա չեն հիշում», – ասել է նա՝ ցույց տալով ակցիայի մասնակիցներին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ