ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից «գրոտեսկ» անվանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ու դրան զուգահեռ օրինակ բերեց այն փաստը, որ Ադրբեջանում 6-րդ դասարանի դասագրքերում գրված է, թե Ադրբեջանի գիտական նվաճումներն օգտագործվել են Ամերիկայի հայտնագործման ժամանակ:
Արփինե Հովհաննիսյանը, հակափաստարկներ ներկայացնելով, հակադրվեց Ադրբեջանի նախագահի՝ ելույթում արտահայտված պնդումներին, սակայն միայն մամուլի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներին վերաբերյալ դիտարկումների հետ կապված և ոչ կոշտ արձագանք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Ադրբեջանի նախագահի դիտարկումներին:
Ալիևի այն պնդմանը, թե Ադրբեջանում մամուլն ազատ է, Արփինե Հովհաննիսյանը հակադրվեց ու հայտարարեց. «Ադրբեջանի հիմնական «նյուզմեյքերը» Իլհամ Ալիևն է»: Այնուհետև թվարկեց մի շարք փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանում մամուլի ազատության ոլորտում խնդիրներ կան: Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ադրբեջանում բոլոր հեռարձակվող լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների վերահսկողության ներքո, գովազդատուների վրա պարբերաբար ճնշումներ են գործադրվում՝ գովազդ չտեղադրել այն լրատվամիջոցներում, որտեղ հնչում է իշխանության հասցեին քննադատություն:
Նա վկայակոչեց այն հանգամանքը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը բարձրացրել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի հանդեպ Ադրբեջանում կիրառվածը: Նաև վկայակոչեց այն փաստը, որ համաձայն «Ֆրիդոմ Հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության զեկույցների՝ Ադրբեջանը դասվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց Վեհաժողովին թույլ չտալ Ալիևին լռեցնել ողջ Եվրոպան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այ աղչիկ ջան փոխանակ մեկին սիրես ընտանիք կազմես քեզ գցել էս ՀՀԿ (Հայաստանի հակահայ կուսակցության) ճամբարը և քո համար առոք փառոք երթևեկում ես աշխարհով մեկ: Հետո, որ գա պատասխանի ժամանակը, իսկ դա սարերի հետևում չէ, ի՞նչ ես պատասխանելու ժողովրդի առաջ: