«Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան: Ձեր ասածը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա կամ մեր երկրի նկատմամբ ձեր կողմնակալությունից է», – այսպես է պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո հարցուպատասխանի ժամանակ իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարի ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին բարձրացրած հարցին: Փոխանցում է «ԱՊԱ»-ն:
«Դուք կրկին փորձում եք վիրավորել Ադրբեջանին», – շարունակել է Ալիևը, – «Բայց դա անհաջող փորձ է»:
Հարց է բարձրացվել նաև Ադրբեջանում ազատազրկան մեջ գտնվող լրագրողների և ընտրակեղծիքների մասին, որին Ալիևը պատասխանել է:
«Դուք ձեր հարցում երկու անգամ ստեցիք: Ադրբեջանում չկա գեթ մեկ լրագրող, որը բանտում է: Իսկ երկրորդ սուտը՝ կապված նախագահի ընտրությունների հետ: Ոչ մի ընտրակեղծիք չի եղել: Եվ դրա ապացույցն է ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների դիտորդների զեկույցները: Նման բան երևի ձեր երկրում է տեղի ունենում: Զբաղվեք ձեր երկրով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ