Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով խոչընդոտ կդառնան տեխնիկական եւ Մաքսային միությունում առկա խնդիրները
«Սեպտեմբերի 3-ը եղել է Ուկրաինայի մասին, ոչ թե Հայաստանի»,- այսօր՝ հունիսի 24-ին, «Տեսակետ»մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան:
Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 3-ին կատարվածը ուղիղ կապ ուներ նրա հետ, ինչ կատարվել է Ուկրաինայում: Սակայն նա նաեւ կասկածում է, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնեսական միության համաձայնագիրը՝ տեխնիկական եւ Մաքսային միությունում առկա խնդիրների պատճառով:
«Իհարկե՛, ես կարող եմ սխալվել, դա կախված է նրանից, ինչ երեկ եղել է Սոչիում, իսկ ես դրա արդյունքները դեռ չգիտեմ, բայց, քանի որ ես գիտեմ այն ցուցիչները, հիմքեր ունեմ ենթադրելու, որ Ղարաբաղին այդ բոլորը չեն առնչվում: Իհարկե՛, կապ կա Ղարաբաղի հետ այն առումով, որ պետությունները ուժեղանում եւ թուլանում են. Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ Եվրասիական տնտեսական գոտի ուժեղացնում է Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը: Դա կազդի, բայց ուղիղ կապ չի կարող ունենալ»:
Կարդացեք նաև
Իսկ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, պարոն Իսկանդարյանը հայտարարեց, որ բավականին կտրուկ էր: Նա համարում է, որ դա կապված էր Ադրբեջանի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը, բացասական արձագանքին, իսկ Ադրբեջանի արձագանքը Ալեքսանդր Իսկանդարյանը նորմալ գնահատեց՝ «Այսինքն՝ ինչպես միշտ»:
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին Հայաստան՝ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ դա սովորական լայնամասշտաբ այցելություններից մեկն էր: Նրա խոսքերով՝ ե՛ւ հայ, ե՛ւ ռուս քաղաքական էլիտան խոսելու բան ունեն եւ այդ պատճառով էլ շատ հաճախ այսպիսի այցելություններ են տեղի ունենում.
«Այս այցելությանը միառժամանակ տեղի է ունենում փոխնախարարի այցելությունը Վրաստան՝ քննարկելու տնտեսական փոխհամագործակցությունը, որը շատ արդիական է: Դա, իհարկե՛, սինքրոնացված է ղարաբաղյան կոնֆլիկտի հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ