Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով ամբաստանյալների հարցաքննությունը շարունակվում է. (Տեսանյութ)

Հունիս 24,2014 18:13

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

mailAttach-(1)

 

Իրեղեն ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցել է ամբաստանյալների հարցաքննությանը:

Նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում ցուցմունք տվեց Արտակ Վերանյանը:
Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանը շարունակեց հրապարակել Արտակ Վերանյանի նախաքննական ցուցմունքները:

Էական հակասություններ ամբաստանյալի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում չկային:

Այնուհետեւ դատարանում ցուցմունք տվեց Սամվել Դիլոյանը:
Նա հանդես եկավ նույնաբովանդակ ցուցմունքով, ինչ Արտակ Վերանյանը, հայտնեց, որ ինքն ու Արեն Վերանյանը վիճաբանությանը չեն մասնակցել, որ դեռ սենյակում Սամվել Շարբաթյանը վրդովվել էր կոնյակի վերջանալու առիթով եւ դուրս կանչել Արտակ Վերանյանին:

Մանրամասները` տեսանյութում:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30