Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Համասյան. «Կոմիտասը լիներ, չէր ուզի, որ նման բան լիներ» (Տեսանյութ)

Հունիս 24,2014 17:59

Այսօր՝ հունիսի 24-ին, Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարողներին միացել էր աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը: Նախատեսված էր, որ երաժիշտը պետք է համերգով ներկայանար շինարարության վայրում, սակայն ոստիկանները պատ կազմելով թույլ չտվեցին, որ դաշնամուրը ներս մտցնեն:

Tigran_Hamasyan_1 Երաժշտական գործիքը ներկաները տեղադրեցին շինհրապարակից դուրս: Մինչ թիթեղյա պարիսպներից ներս քանդվում էր Աֆրիկյանների ակումբի շենքը, Համասյանը նվագում էր դաշնամուր՝ ի նշան բողոքի:

 

 

Նա ներկաներին դիմեց.  «Գիտե՞ք ինչի եմ եկել»: «Պայքարին միանալու»,- լսվեց հանդիսատեսի կողմից:  «Չէ, մի կարեւոր բան կա. պետք է չմոռանանք իրար սիրել, կարող է պարզ հնչել, բայց համենայն դեպս ամենավերջում, ամենակարեւոր բանը դա է, ու  բնականաբար պատմություն կա էս շենքի հետ ու այդ պատմությունը պետք է պարզապես հարգել, սիրել, մարդիկ ինչ են արել երկու տարի առաջ, պետք է իրար հասկանալ».- ասաց նա: Նրա խոսքն ընդմիջվեց աղմուկող, քաղաքացիները հարվածում էին թիթեղյա պարիսպներին, նայելով աղմուկի կողմը՝ ասաց. «Համենայն դեպս, որ Կոմիտասը լիներ, չէր ուզի, որ նման բան լիներ:

 

 

 

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30