Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ

Հունիս 24,2014 17:57

ՀՀ ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի թանկացումների, Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինությունները հանդիսացան ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական կազմակերպված բռնությունների հերթական դրսևորումները:

Ոստիկանությունը կոպտորեն խախտում է, քաղաքացիների ազատ տեղաշարժի, կարծիքի արտահայտման, հավաքների ազատության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, այդ թվում ֆիզիկական և հոգեբանական բռնություններից, զերծ մնալու իրավունքները: Նշված ապօրինություններն ուղեկցվում են առանց օրինական պահանջներ ներկայացնելու և հիմնավորումների քաղաքացիներին ոստիկանության բաժիններ ապօրինի բերման ենթարկելով, որը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ պետություն ՀՀ-ի վերցրած պարտավորություններով մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ:

Հերթական անգամ խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինությունները կատարվում են ոստիկանության այն աշխատակիցների կողմից, որոնք նախկինում նույնպես աչքի են ընկել քաղաքացիների նկատմամբ իրենց բռնություններով: Շարունակվող ապօրինությունները ոստիկանության օրինախախտ աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական չտալու և նրանց պատասխանատվության չենթարկելու հետևանքն են:

Արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտի հետևանքով քաղաքացիների նկատմամբ բռնությունները և նրանց իրավունքների խախտումները ստանում են շարունակական և պարբերական բնույթ:

Հերթական անգամ ՀՀ գլխավոր դատախազը մատնված է անգործության և չի իրականացնում օրենքով սահմանված իր լիազորությունները:

Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի ստացած վստահության մեծ քվեն, պահանջում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներից, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացիների կողմից ընտրվածներ

1. Պահանջել ՀՀ գլխավոր դատախազից կատարելու ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իր լիազորությունների պատշաճ իրականացում, և ՀՀ քաղաքացիների նկատմամբ բնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ քրեական գործերի հարուցում,

2. Կազմակերպել խորհրդարանական լսումներ «ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունների փաստերով ՀՀ գլխավոր դատախազի պատասխանատվությունը» թեմայով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Առաջարկում եմ ոստիկանությունը ցրել՝խանգարում են ակտիվիստների ակտիվ գործունեությանը…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30