ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին։
ՀՀ Նախագահի կայք-էջից տեղեկանում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել` Գեորգի Մարտիրոսյանը՝ առաջարկված Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի կողմից եւ Նունե Հովհաննիսյանը՝ առաջարկված Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ վեց տարի ժամկետով:
Նշենք, որ Գեորգի Մարտիրոսյանը ներկայումս ևս ԿԸՀ անդամ է, իսկ Նունե Հովհաննիսյանը ներկայումս ԿԸՀ-ի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։ Վերջինս, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նշանակվել է Արտակ Մելիքսեթյանի փոխարեն, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրանում է։
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում