Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում գործող ձեռնարկություններ

Հունիս 24,2014 17:23

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում գործող մի շարք ձեռնարկություններ: ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի և ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» և «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և հուզող խնդիրներով: «Մետաքս» կոմբինատը պետական ներդրումներով գործող թեթև արդյունաբերական ՍՊԸ-ների միավորում է, որում ներգրավված են ոլորտի մի շարք կազմակերպություններ, իսկ «Արցախ ֆրուտ»-ը մասնագիտացած է մրգերի և բանջարեղենի պահածոների արտադրության մեջ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցությունը՝ նշելով. «Այսօրվա քննարկումների արդյունքում պարզվեց, որ կան մեծ ձեռքբերումներ, և նախարարություններն աշխատում են համահունչ, ինչի համար շատ ուրախ եմ: Համոզված եմ, որ դա կտա իր դրական արդյունքն ու կնպաստի և´ Արցախի, և´ Հայաստանի տնտեսության զարգացմանը»: ՀՀ վարչապետը ողջունելի է համարել ԼՂՀ կառավարության մոտեցումը՝ յուրաքանչյուր ներդրողի համար ստեղծել հնարավորություն և տրամադրել արտոնություններ, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: «Ինչ վերաբերում է թեթև արդյունաբերությանը, ապա փորձենք վերականգնել այս ոլորտը Արցախում և Հայաստանում. պետք է գնալ արտոնությունների տրամադրման ճանապարհով, որպեսզի մարդկանց հնարավորություն ընձեռվի ներդրումներ անել Արցախում՝ հաշվի առնելով նաև ռիսկը: Արդեն 300 աշխատատեղ կա, և ԼՂՀ վարչապետը նշեց, որ աշխատատեղերի թիվը հասնելու է 700-ի: Նման քայլերը պետք է շարունակական բնույթ կրեն: Անհրաժեշտության դեպքում կլինի նաև Հայաստանի կառավարության աջակցությունը, որպեսզի Արցախի տնտեսությունը զարգանա», – եզրափակել է ՀՀ կառավարության ղեկավարը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30