Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. Էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման հանգամանքը նպաստելու է աղքատության նվազմանը

Հունիս 24,2014 16:59

«Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ անել, որ օգոստոսի 1-ին սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, սոցիալապես մեր ամենաանապահով, խոցելի խմբի համար չդառնա մի այնպիսի բեռ, որի տակից ուղղակի չեն կարող դուրս գալ»,- այսօր՝ հունիսի 24-ին «Ազդակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի Գիտության, կրթության, սպորտի, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքերով՝ էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման հանգամանքը նպաստելու է կառավարության՝ աղքատությունը տաս տոկոսով նվազեցնելու ծրագրին: Նա խոստովանեց, որ տարիներ առաջ աշխատել է էլեկտրաէներգիայի ոլորտում, եւ այդ ընթացքում ընկերությունները ներկայացնում էին հայտեր՝ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված. «Զուտ տեխնիկական պաշար գոյություն ունի, որ այդ պաշարը սպառելուց հետո չես կարող զսպել գների բարձրացումը: Եթե տասնամյակների ընթացքում ուղղակի կապիտալ վերանորոգում եւ գալիս է մի պահ, որ այդ տեխնիկան հրաժարվում է աշխատելուց: Հիմա մի կողմից ունենք էլեկտրաէներգետիկական ապահովության խնդիր, մյուս կողմից էլ ունենք ժողովրդի վճարունակության հետ կապված խնդիրներ»:

Հարցին, թե պարոն Դավթյանի կարծիքով՝ երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների եւ ոստիկանների բախումների ընթացքում ոստիկանության գործողությունները համաչա՞փ էին, Արտակ Դավթյանը հրաժարվեց մեկնաբանել եւ հարցրեց՝ երբ ակտիվիստները կոնկրետ պատգամավորների վրա մետաղադրամներ էին նետում, դա իրավաչա՞փ էր.
«Փառք ու պատիվ այն պատգամավորներին, ում նյարդերը տեղի չտվեցին եւ համբերատար տարան այդ ամեն ինչը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30