Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտահոգ եմ, որ ինքնաբերաբար կարող է պատերազմ պայթել». Ռիչարդ Կիրակոսյան. «Մեդիալաբ»

Հունիս 24,2014 16:49

Ամոթ է և վտանգավոր, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը շարունակում է մեծաքանակ զենք վաճառել Ադրբեջանին: Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով մտահոգ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի առուվաճառքի վերջին գործարքներով:

«Հայաստանը պետք է նկատի ունենա, որ Ռուսաստանի ծրագրում մի քիչ անվստահություն կա»,- «Մեդիալաբին» ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Ռուսական տանկերի վերջին խմբաքանակի վաճառքը Ադրբեջանին, որը Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ընդամենը կոմերցիոն գործարք էր անվանել, Ռիչարդ Կիրակոսյանը ռազմավարական գործընկերոջ կողմից իրականացված ամոթալի քայլ է համարում: Նա նկատում է, որ Ռուսաստանը Ղարաբաղյան համակարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ադամ երկիր է, բայց վտանգավոր է դառնում:

«Արդեն մտահոգ եմ, որովհետև ռուսական ձեռագիրն ուրիշ է: Դժբախտաբար, Ռուսաստանը թիվ մեկ երկիրն է, որն այսօր մեծաքանակ զենք է վաճառում ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբում գտնվող մի երկիր կարող է վտանգավոր դառնալ, դա Ռուսաստանն է: Ռուսաստանի պահվածքը, որպես Հայաստանի համար ռազմավարական գործընկերոջ, ամոթ է և վտանգավոր»,- ասում է վերլուծաբանը:
Հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակին և վերջին շրջանում հաճախակի բնույթ ստացած կրակոցներին անդրադառնալով՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, որ մտահոգվելու առիթ կա:

«Ես ավելի մտահոգ եմ, որ ոչ թե ինչ-որ պաշտոնական որոշմամբ կվերսկսվի պատերազմը, այլ ինքնաբերաբար: Ավելի մտահոգ եմ, որ ինքնաբերաբար կարող է պատերազմ պայթել, որովհետև Ադրբեջանը շատ վտանգավոր քաղաքականություն է վարում՝ միշտ ստուգում են, միշտ կրակում են: Այսինքն, եթե նման սխալ մոտեցում կա այս հարցում, դա ավելի վտանգավոր է»,- ասում է վերլուծաբանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30