Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ արտագաղթին» նախաձեռնող խմբի ղեկավար . «Մաքսային միություն մտնելը Հայաստանը բերելու է կրախի»

Հունիս 24,2014 16:33

2013թ. նոյեմբերին ստեղծվել է «Ոչ արտագաղթին» նախաձեռնող խումբը, որի ղեկավարն է Մաթեւոս Մարկոսյանը: Նա ներկայումս Իջեւան քաղաքում փոքր բիզնես է ղեկավարում:
Մ. Մարկոսյանն ասաց, որ արտագաղթի հիմնախնդրի կապակցությամբ ինքը հանդիպել է Հայաստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նրա խոսքերով` արտագաղթը Հայաստան պետության անվտանգության հարցն է, արտագաղթը ներկայիս չափերով շարունակվելու դեպքում կարող է լինել այնպես , որ 5-6 տարի հետո Հայաստանում մնա 300-400 հազար մարդ:

Մարկոսյանը կուսակցությունների ներկայացուցիչներին կոչ է արել մի կողմ դնել կուսակցական գաղափարախոսությունները եւ համախմբվել արտագաղթը կանխելու:
Նա արտագաղթը կանխելու համար առաջնահերթ խնդիրը համարում է տնտեսության վերականգնումը, աշխատատեղերի ստեղծումը: Մարկոսյանին հարցրեցինք` չէ՞ որ բոլոր խնդիրների հիմքը քաղաքական է, Հայաստանում կեղծվում են համապետական ընտրությունները, երկիրը ղեկավարող կուսակցական-քաղաքական վերնախավը, օլիգարխները հակված չեն փոփոխությունների:

Նա այդ մասին ասաց. «Հանդիպել եմ կուսակցությունների ներկայացուցիչների, կուսակցական տնտեսագետների հետ: Ես բարձրացրել մի հարց` եթե դուք չեք մտածում ժողովրդի մասին, մտածեք ձեր կուսակցության մասին: Եթե այստեղ ժողովուրդ չլինի, կուսակցությունն ո՞ւմ հետ պետք է աշխատի: Այդ մարդիկ չեն կարողանում պատասխանել»:

Մարկոսյանը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը, Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը նույն հարթության վրա է դիտարկում եւ մանրամասնում.
«Չունենալով տնտեսություն, մենք ո՞նց կարող ենք լինել մի տեղ, որտեղ տնտեսական հարցեր են լուծվում: Երկուսն էլ մեզ բերելու են կրախի: Ես տնտեսագետներին բացատրում եմ` երբ որ մենք մտնենք Մաքսային միություն, առաջնահերթ թանկացման առաջ ենք կանգնելու, թանկացում` մինչեւ 30-40 տոկոս, դրանից հետո բյուջեի գումարները չեն հավաքվելու, նորից ժողովրդի վրա պետք է բարդեն հարկեր: Դա նշանակում է, որ ժողովրդի արտագաղթը դրա հետ կապված, մի քանի անգամ ավելանալու է»:

Մաթեւոս Մարկոսյանը ասաց, որ Երեւանում բոլոր կուսակցությունները թեեւ խոսքով կողմնակից են «Ոչ արտագաղթին», սակայն գործնական քայլեր չեն կատարում: Նա նախատեսում է նախաձեռող խմբի հենքի վրա Իջեւանում ստեղծել շտաբ, որը կհամախմբի արտագաղթի խնդրով մտահոգ առողջ ուժերին ,այն պետք է ժողովրդին բացատրի արտագաղթի հետեւանքները: Մարկոսյանի համոզմամբ` արտագաղթի դեմ գործունեությունը մարզերից սկսելը ավելի դյուրին եւ արդյունավետ կլինի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    Հարգելի Մ Մարկոսյան. համամիտ լինելով արտագաղթի վերաբերյալ Ձեր նախաձեռնության հետ ցավով պետք է նշեմ, որ մարդիկ դժվար թե հավատան մի երկրի կառավարության,որին ղեկավարում են Ա Ղուլարյանատիպ ընչաքաղց պաշտոնյաներ,որոնք մտածում են սեփական գրպանը ատկատներով և պաշտոնների նշանակումներով լցնելու մասին Դրան գումարած որ այդ պաշտոնյաների խորհրդականներն ոչնչով Լյուբիկից ազնիվ չեն

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30