Ինչպես արդեն տեղեկացրել էինք, չնայած մշակույթի նախարարության կողմից Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքների ապօրինի ճանաչմանն, այսօր առավոտվանից շենքի քանդումը շարունակվում է:
Շենքի շուրջ հավաքված ակտիվիստները ցանկանում էին շենքի թիթեղյա պարսպին պաստառ փակցնել՝ «Քարե դարի քար ոստիկան: Միացրեք ձեր գիտակցությունը: Դուք պատասխանատու եք ձեր քաղաքացիների համար» գրությամբ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե մասնավոր շինություն է՝ ոչ ոք իրավունք չունի վրան ինչ-որ բան փակցնելու:
Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ վիճաբանություն ծագեց, վերջիններս պատռեցին պաստառը:
Կարդացեք նաև
Պատռված պլակատը թողնելով շենքի պարիսպների մոտ՝ ակտիվիստները նորը պատրաստեցին՝ այս անգամ պահելով իրենց ձեռքում՝ ցուցադրելով անցորդներին:
Մանրամասները` տեսանյութերում.
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ