Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Այս ռեժիմը մեզ չի կարող չկեղեքել»

Հունիս 24,2014 14:37

«Հայտնի քառյակը հնգյակի չի ուզում վերածվել, բայց բոլոր նախադրյալները կան: Նորից մեկնելով արձակուրդ` փորձում են մեր ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե աշնանը պատրաստվենք փոփոխության, բայց այս նույն գործողությունը ամեն տարի տեղի է ունեցել»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա չցանկացավ մանրամասն գնահատական տալ քառյակի գործունեությանը կամ նրանց ներկայացրած 12 կետանոց պահանջներին, միայն նշեց, որ այդ 12 կետերը ընդդիմության լոլոներն են. «Հերթական լոլոներն են ընդդիմության կողմից, որոնք կարդացվել են վերջին 20 տարիների ընթացքում: Հերթական մոլորեցնող ծրագրերն են: Քաղաքացիական նախաձեռնությունների գործակցության արդյունքում է ձեւավորվելու ապագա քաղաքական դաշտը»:

Նա անդրադարձավ նաեւ երեկ ոստիկանների բռնի գործողություններին խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ Շանթ Հարությունյանի առաջին դատավարության ընթացքում Հայկ Կյուրեղյանի իրականացրած ակցիային. «Եթե Շանթ Հարությունյանն իր գործողության ընթացքում զինված էր փայտերով, ապա Հայկ Կյուրեղյանը զինված էր ոչ իսկական ատրճանակով, որը մեծ վնասներ չէր կարող հասցնել մարդուն: Նրա թիրախը ոստիկանությունն էր: Շատերը հասկացան, որ ժողովրդի համբերության բաժակը լցված է և ուզում են հասկացնել, որ երեկ փայտով էինք, այսօր` կեղծ ատրճանակով, վաղը կարող է ավելի վատ լինել: Շատերը հույս ունեին, որ այս քայլերը կզգաստացնեն ռեժիմին, և նրանք կզգաստանան ժողովրդի հետ վարվելիս: Սակայն, ես այլ կարծիքի եմ` քանի գոյություն ունի այս ռեժիմը, ոստիկանները բռնի ուժ կգործադրեն քաղաքացիների նկատմամբ: Բառացի երեկ մենք ականատես եղանք իմ ասածի վկայությանը: Մի բան պիտի պարզ լինի. մենք գործ ունենք ոչ թե յուրային կառավարության, այլ հակառակորդ մի ռեժիմի հետ, որը չի կարող մեզ չկեղեքել»:

Նրա համար գովելի է հասարակական ակտիվությունը, բայց կարծում է, որ միայն այս ձև պայքարելով ոչնչի հնարավոր չէ հասնել. «Մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերն այս ամենի հիմքը վերացնելու, իսկ հիմքը այսօրվա գործող իշխանությունն է»:

Հայաստանում մայդան լինելու հավանականությունն էլ պարոն Սեֆիլյանի գնահատմամբ, զրոյի է հասնում. «Մայդանի կարիք չկա, այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում, Հայաստանում հնարավոր չէ կրկնվի, այդ վտանգը Հայաստանին չի սպառնում: Կա մի քանի 100 ընտանիք, որ կեղեքում են ժողովրդին: Մայդաններով պետք չէ վախեցնել մեր ժողովրդին, մեզ մոտ փոփոխությունն ավելի հեշտ է լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Շատ մի մտածիր, հաստատ ոչ ոք արժանի չէ քո վեհ նպատակներին:Մի խորանա երևույթների մեջ, որ կայծակը խփած կաղնու չնմանվես, չգնաս գնացած ազգային սերուցքի ետևից, ափսոս ես:Չարիքը չի փոխվում, փոխվիր ինքդ, գոնե հանուն քեզ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30