Օրերս ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի և դեմքի բազմաթիվ կապտուկներ, քթի, աջ ականջախեցու և աջ դաստակի քերծվածքներ, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1985 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել Զորակ գյուղի բնակիչ ոմն Դավո:
Դավիթ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Դավոն 1982 թ. ծնված Դավիթ Դ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 22-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
***
Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունք էր դիմել 1940 թ. ծնված Մայիս Ն.-ն և հաղորդում տվել, որ Գառնի գյուղի Գեղարդի խճուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ազգությամբ եզդի մի տղա ծեծի է ենթարկել իրեն` աջ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Կարդացեք նաև
Մայիս Ն.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի ենթարկած անձը ազգությամբ հայ, 1983 թ. ծնված Էդիկ Գ.-ն է, ով հունիսի 22-ին, ժամը 17.05-ին, ներկայացել է Գառնիի բաժանմունք և տվել բացատրություն:
ՀՀ ոստիկանություն