Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին

Հունիս 24,2014 13:26

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն և անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի բոլոր աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատանքին համար։ Բուժաշխատողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գնահատանքի համար և հավաստել, որ այսուհետ ևս իրենց ողջ եռանդն ու գիտելիքները ներդնելու են Երևանի առողջապահական ոլորտի զարգացման գործին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30