Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թումանյանի՝ Դսեղի թանգարանի վարիչ. «Միկոյանի ու Բաղրամյանի առաջ գյուղացիները սեղաններ էին բացում»

Հունիս 24,2014 13:16

Ըստ Ռոզա Ղազումյանի, թեւավոր խոսք կա՝ երբ մեկը մեկին լավ է ընդունում, ասում են՝ ոնց որ Միկոյանը մտնի Սանահին:

Հովհաննես Թումանյանի Դսեղի թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե երբեւէ Թումանյանի կինը՝ Օլգան, թույլ տված չլինի, որ Անաստաս Միկոյանը ներս մտնի Երեւանի թանգարան:

dsegh2
Ինչ վերաբերում է Դսեղի թանգարանին, տիկին Ռոզան պատմում է, որ Թումանյանի ծննդյան հարյուրամյակի առիթով՝ 1969թ. սեպտեմբերի վերջին, Անաստաս Միկոյանը մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ այցելել է Դսեղի թանգարան ու ջերմ ընդունելություն գտել: «Դա մեծ տոնախմբություն էր, նկարներ կան պահպանված: Հանրապետության ղեկավարները, միութենական հանրապետություններից գրողներ, Միկոյանն ու Բաղրամյանը եկան մասնակցեցին: Նրանք շատ ջերմ զրուցում էին գյուղացիների հետ, գյուղացիները սեղաններ էին բացում նրանց համար: Հետո Միկոյանը Սանահինում՝ իր հայրենի գյուղում գիշերեց: Հատկապես Սանահինում իրեն շատ էին սիրում: Նրան լավ ընդունելու հետ կապված նույնիսկ թեւավոր խոսք էր ծնվել: Երբ մեկը մեկին լավ էր ընդունում, ասում էին՝ «Ոնց որ Միկոյանը մտնի Սանահին»: Զարմանում եմ, երեւի մեր հայերի սովորությունն է, եթե մեկի անունը մի քիչ լավ է լինում, անպայման մի բիծ դնեն»,-հայտնեց թանգարանի վարիչը:

Հիշեցնենք, որ վերջերս հրապարակվել էր Սուրմա Թումանյանի եւ Իրմա Սաֆրազբեկյանի նամակը , որով նրանք հերքել են հայկական ԶԼՄ-ներում տարածված պնդումները, թե Թումանյանի ընտանիքը լարված հարաբերություններ է ունեցել խորհրդային շրջանի կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի հետ:

Մինչդեռ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պնդում է, որ Օլգա Թումանյանը չի ընդունել Միկոյանին: Ավելին, ըստ Երեւանի թանգարանի տնօրենի, Թումանյանի դուստրը՝ Աշխենը, ընդամենը մեկ անգամ է Միկոյանի մասին հիշատակել , այն էլ ոչ դրական շեշտադրմամբ՝ Միկոյանը խոստացել է հեղինակային իրավունքի եւ Օլգա Թումանյանի թոշակի հարցը լուծել, ու այդպես էլ չի արել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30