Չնայած Մշակույթի նախարարությունը հայտնել էր, որ Աֆրիկյանների ակումբի շենքում սկսված շինարարությունը ապօրինի էի, պետական ատյանի կողմից այդ մասին թույլտվության չկա, այսօր առավոտվանից շենքի շինարարական աշխատանքները վերսկսված են:
Մեզ հետ զրույցում «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոնա Ասատրյանն ասաց, չնայած նախարարության որոշմանը, ապամոնտաժումը շարունակում է. «Ինչպես տեսնում եք, դա իրենց չի հետաքրքրում»:
Կարդացեք նաև
Շինարարության դեմ բողոքողները թմբկահարում էին ոստիկանների կողքը կանգնած: Սոնա Այվազյանն ասաց, որ այդպես փորձում են ոստիկանների «ներվերի վրա ազդել»: «Կարողանում ենք, լարվում են»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ