Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան՝ անբարոյականների եւ գողերի մասին (Տեսանյութ)

Հունիս 24,2014 13:02

«Եթե գողերը գողությունից են խոսում, անբարոյականները՝ անբարոյականությունից, չի նշանակում, որ մաքրվում են»,- հայտարարեց աութոտրենինգ արած, ապա նոր ասուլիսի եկած ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր՝ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:

Մինչ այդ նրան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հարց էր հղել ՀՀ երկրորդ նախագահի երեկվա հոդվածի մասին, որում արտահայտված դրույթները մեկը մեկին բռնում էին ոչ իշխանական քառյակի 12 կետերին: Արամ Մանուկյանը նախ ասաց, որ Քոչարյան անունով քաղաքական գործիչ չի ճանաչում, եւ այդ անունը պարունակող որեւէ հարցի չի պատասխանելու:

Արդյոք դա իր անձնական, թե՞ ՀԱԿ-ի դիրքորոշումն է, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ իր տեսակետն է, բայց ՀԱԿ-ում այդ տեսակետը գերիշխող է:

Նա անդրադարձավ «Որոտանի» վաճառքին, ասաց, որ ինչպես գազը, Սեւանը, այնպես էլ Որոտանը անկախության սիմվոլներ են, ռազմավարական արժեքներ են, պետություն պահող լուրջ լծակներ: Վստահություն հայտնեց, որ Որոտանի վաճառքի պայմանագիրը իրավական եւ տնտեսական առումներով հանցագործություն է պետականության նկատմամբ: «Ես հետեւողական եմ լինելու այս հարցով»,-խոստացավ նա: Դիտարկմանը, որ կարծես կառավարությունն էլ է հակված այդ պայմանագիրը չեղյալ համարել, ՀԱԿ պատգամավորն ասաց՝ ավելի լավ, եթե կառավարությունը անի, «Ես միշտ ասել եմ, որ մեր նպատակը ոչ թե իշխանության ոչնչացումն է, այլ պետության վիճակը լավացնելը, ուղղակի այս իշխանությունների մակարդակը չի բավականացնում լավ ղեկավարել երկիրը, դրա համար ասում ենք՝ դուք գնացեք, մենք կգանք, ավելի լավ կղեկավարենք»:

Որոտանի ՀԷԿ-երի վաճառքը համարելով հանցագործություն, քանի որ օրենքի տառը չի պահվել, Արամ Մանուկյանն ասաց, որ եթե նույնիսկ ամեն ինչ օրինականության հիմքի վրա դրվեր, միեւնույն է, ջրի գնով էին վաճառել, ինքնարժեքից տաս անգամ էժան:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30