Քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման` իր անչափահաս դստեր կողմից դանակահարություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի ընթացքն հօգուտ իրենց լուծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափերի կաշառք:
Բացի այդ, իր դստերը որպես իրավախախտ հաշվառումից հանելու համար ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանման աշխատակիցները պահանջել և ստացել են կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն