Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում տեղի է ունեցել լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ – ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:
Կալաշնիկովի 2 մետր 87 սանտիմետրանոց քարե արձանն այսպիսի տեսք է ունենալու՝ Կալաշնիկովի ձեռքերի ափերում՝ աղավնի, իսկ արձանի պատվանդանին՝ ավտոմատ, հարթակի դիմաց՝ երկրագունդ, որը, ըստ հեղինակների, կարտահայտի զինագործի համաշխարհային ճանաչումը:
Ռուսական ռազմակայանում Կալաշնիկովի արձանը տեղադրելու՝ հրամանատարության նախաձեռնությանը օժանդակում է ռուսական «Սլավյանկա» շինարարական կազմակերպությունը:
Զինված ուժերի պահեստազորի սպաների միության ազգային ընկերակցության նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Յուրի Կլյոնովը Գյումրիում «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Կալաշնիկովի արձանը տեղադրելու գաղափարի հեղինակը պետերբուրգցի բարերար և հասարակական գործիչ, պահեստազորի մայոր Հրաչյա Պողոսյանն է, ով Հայաստան էր այցելել մի խումբ վետերանների հետ, որոնք անձամբ ճանաչում էին հանրահայտ զինագործին:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում