Օֆշորային սկանդալում գլխավոր դերակատար համարվող Աշոտ Սուքիասյանը համաձայն չէ իրեն վերագրված արարքներին, հանցագործություններին ու քրեական գործերի հետ: Նա գտնում է, որ իր բացակայության ժամանակ շատ բան են բարդել իր վրա եւ դրանք պարզաբանման կարիք ունեն: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: «Նախաքննական մարմինը դատարան մտավ միջնորդությամբ՝ հաստատելու համար կալանավորումը: Մեկ նիստ է տեղի ունեցել, եւ արդյունքում այժմ իմ պաշտպանյալը մնում է կալանքի տակ: Կա հարուցված քրեական գործ, եւ թե որքան են նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները օրինական, դա արդեն քննությունը ցույց կտա…»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ միակողմանի են փաստեր շարադրել, ու այդ ամենը դեռ վերանայման կարիք ունի:
«Ուղղակի ինքը որ բացակայել է, միակողմանի իր դեմ փաստեր են ներկայացված, այդտեղ փաստեր էլ չկան, ուղղակի զուտ ինչ-որ բաներ են վերագրվել, որ ինչ-ինչ հանցանքներ է նա կատարել: Սակայն հիմա ներկայանալով՝ Աշոտ Սուքիասյանը բնականաբար ինքն էլ հարցեր ունի եւ բնականաբար բազմաթիվ հարցերի պատասխաններ կտրվի: Այդ ամեն ինչը քաղաքացիաիրավական գործարքների նախաքննությամբ կպարզվի:
Ինքը ներկայանալով քննիչի մոտ՝ իր ցուցմունքը կտա այս շաբաթ՝ ինչ է եղել, ոնց է եղել, եւ օբյեկտիվ կերպով ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում