64 900 մարդ այս տարվա հունիսի 1 -ի դրությամբ աշխատանք է փնտրում Հայաստանում: Նրանց մեծամասնությունը՝ 46 600-ը կին է, 15 800-ը՝ երիտասարդ:
Այս մասին այսօր «Հայացք» ակումբում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նախորդ տարվա համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 6,5%-ով:
Աշխատանք փնտրողներին պետք չէ շփոթել գործազուրկների հետ: Գործազուրկները աշխատանք փնտրողների 95,4%-ն են կազմում:
Գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեն 4355 մարդ՝ 3012 կին, 734 երիտասարդ:
Կարդացեք նաև
Աշխատանք փնտրողների համեմատ աշխատատեղերի քանակը անհամեմատ քիչ է, ընդամենը 2148 թափուր աշխատատեղի հայտ է ստացվել հունիսի 1-ի դրությամբ,որի կեսը բանվորական, կեսը ծառայողական աշխատատեղեր են:
Ամենապահանջվածը Հայաստանի աշխատաշուկայում բժիշկների եւ բուժքույրերի (մարզերում), տնտեսագետների, ՏՏ ոլորտի մասնագետների, դիզայներների, ճարտարապետերի, հաշվապահների, ինչպես նաեւ էլեկտրիկների, որմնադիրների, վարորդների, վարսահարդարների եւ այլ մասնագիտություններն են:
2014 թ. զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում աշխատանքի է տեղավորվել 5000 սիրիահայ՝ գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ:
Մի շարք ծրագրեր էլ իրավական ակտերի բացակայության պատճառով 2014-ի առաջին վեց ամիսների ընթացքում չեն կատարվել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ