Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Կենտրոնի բաժնի ընդունարանում բռնության են ենթարկել Սարգիս Գեւորգյանին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 24,2014 12:05

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց բերման ենթարկել Հայ ազգային կոնգրեսի անդամ Սարգիս Գեւորգյանին։ Ավելի ուշ Սարգիսը պատմեց, որ ոստիկանները իր ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, ապա դրանք սեղմել են, ինչի հետեւանքով իր ձեռքերի վրա պատռվածքներ են առաջացել, բացի այդ, ոստիկանության Կենտրոնի բաժնի ընդունարանում իրեն տապալել են գետնին եւ բռնության են ենթարկել:

Ավելի ուշ ե՜ւ «ՉԻ» լրագրողը, ե՛ւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացիները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ոստիկանության Երեւանի վարչություն։ Նշենք, սակայն, որ այս գործընթացը եւս առանց դժվարությունների չանցավ։ Վարչության շենքի մոտ հավաքված քաղաքացիներին վարչություն թույլ չէին տալիս մտնել՝ պատճառաբանելով, թե դեռ «պետք է սպասել»։

Երեկ ոստիկանության Կենտրոնական բաժանմունք այցելեցին Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, նաեւ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։ Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Արամ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ Քառյակը՝ քաղաքական չորս քաղաքական ուժերը պահանջել են ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։ «ԵԽԽՎ մեր պատվիրակությանն ենք ներկայացնելու, որտեղ նրանք որոշում կկայացնեն, թե ինչպես օգտագործել դա։ Գուցե լինի հայտարարություն, գուցե նյութեր տարածվեն, բայց ասում եմ՝ մենք՝ քառյակի ուժերը բոլոր նյութերը ուժ կիրառելու վերաբերյալ ուղարկելու ենբ ԵԽԽՎ մեր պատվիրակությանը, ովքեր արդեն տեղյակ են այս դեպքի մասին»,- ասաց նա։

Էլինար Վարդանյանը իր հերթին նշեց, որ ոստիկանությունում իրենք ներքին ծառայողական քննության անցկացնելու կոչ են արել. «Նաեւ կոչ արեցինք զգոնություն ունենալ եւ իրենց գործողություններով ավելորդ լարվածություն չստեղծել»։

Ի վերջո երեկ բերման ենթարկված բոլոր 27 քաղաքացիները ազատ արձակվեցին։ Նշենք, որ նրանց մեծ մասը «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ էին, բերման ենթարկվածների թվում էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գեւորգյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Հետքի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30