Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «ՀՀ-ի քաղաքական դաշտը կատարյալ լճացված վիճակում է հայտնվել». «Ժողովուրդ»

Հունիս 24,2014 11:53

«Ժողովուրդ»–ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ։

– Այժմ նշվում է, որ կուսակցությունում լարված մթնոլորտ է ու անգամ չի բացառվում, որ Դուք կուսակցությունից դուրս գաք։ Կա՞ իրականում նման բան։

– Ուրեմն ասեմ, որ ինչքան էլ լինեն տարաձայնություններ՝ ներքին ու արտաքին քաղաքականություններում, մեզ մոտ մարդկային հարաբերություններում լարված հարաբերություն չկա։ Կարծում եմ՝ մենք բոլորս լինելով մի կուսակցության ներկայացուցիչ, որտեղ իրենց կամքով, առանց ճնշումների են կուսակցությանը անդամագրվել… եթե անգամ մեզանից մեկը նման որոշում կայացնի, ապա դա առնվազն կանի շատ ցիվիլ տարբերակով։ Մեր հարաբերությունների մասին լուրերը չափազանցված են, անկախ նրանից՝ մեկս մյուսի որ տեսակետներն ենք կիսում կամ չենք կիսում, մենք ունենք նորմալ մարդկային հարաբերություններ։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգություն» կուսակցության վերջին ժամանակահատվածում վարած քաղաքականությունը, երբ կուսակցության առաջնորդին շատ հազվադեպ դեպքերում կարելի է տեսնել։

– Եթե անգամ դժգոհություն կա կամ գոհացուցիչ չգնահատվի, ապա դա միայն «Ժառանգության» խնդիրը չէ։ ՀՀ-ի քաղաքական դաշտը կատարյալ լճացված վիճակում է հայտնվել, ու այս առումով խոսել միայն «Ժառանգության» պրոբլեմների մասին՝ ճիշտ չէ, բոլորն էլ արդյունք չարձանագրելու իրողություն ունեն։ Դրանք միշտ բարձրաձայնվել են քաղաքակիրթ տարբերակով ու ճիշտ եմ համարում, որ այս ընթացքում կան կուսակցության ուղեգծի վերաբերյալ քննարկում, տարբեր դիրքորոշումներ։ Ու հենց կուսակցության համագումարն էլ կպատասխանի այդ հարցերին, թե ո՞ւր շարժվել, ի՞նչ անել եւ ո՞րն է այդ գիծը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30