Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուցարարների վրայով «կատոկով անցնելու» հրահանգը կարող էր իջեցվել միայն նախագահականից. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 24,2014 11:50

Չէ, մենք հասկանամ ենք, որ եթե ոստիկանության առջեւ խնդիր է դրվել, ասենք, բացել ապօրինաբար փակված փողոցը, առանց ուժի կիրառման ոչինչ չի ստացվի։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են ակտիվիստներից մի քանիսին նաեւ ոստիկանական բաժանմունքում ծեծել, այնտեղ էլ հո հաստատ «հասարակական կարգի պահպանման» խնդիր չկար։ Ակտիվիստներն էլ, ի դեպ, նաեւ այդ նույն ոստիկանների իրավունքների համար էին պայքարում, որովհետեւ էլեկտրաէներգիան, հավատացեք, նաեւ ոստիկանների համար է թանկանալու։ Բայց նրանք այս հարցին մոտեցել են ո՛չ որպես ոստիկաններ, նրանց համար նույնպես ակտիվիստները «պիդըռներ» են, ովքեր հարամ են անում իրենց շեֆերի կերած մի կտոր հացը։ Իսկ նման դեպքերում պետք է անպայման աչքի ընկնել՝ շեֆերին հաստատ դուր է գալիս։

Հիմա՝ այս ամենի քաղաքական ենթատեքստի մասին։ Ո՞ւմ դեմ են ուղղված ակտիվիստների բողոքի ակցիաները՝ լինեն դրանք պարտադիր կուտակայինի, կարմիր գծերի կամ էլեկտրաէներգիայի թանկացման թեմաներով։ Իհարկե կառավարության դեմ։ Իսկ ո՞ւմ է ենթարկվում ոստիկանությունդ։ Ճիշտ է, ոչ թե կառավարությանը, այլ նախագահին։ Այսինքն՝ ցուցարարների վրայով «կատոկով անցնելու» հրահանգը կարող էր իջեցվել միայն նախագահականից։ Իսկ դրա միակ արդյունքը կարող է լինել այն, որ քաղաքացիական շարժումներն ավելի կհզորանան, այսինքն՝ ավելի կկոշտանա հասարակության պայքարը կառավարության դեմ։ Հասկացա՞ք նրբությունը։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է վերականգնել իշխանական համակարգի ներսում փոքր-ինչ խարխլված իր դիրքերը, եւ ինչպես միշտ՝ հենվում է ոստիկանության վրա։ Այլ հենարան նա պարզապես չունի՝ այս պահին նույնիսկ ՀՀԿ-ն բավականաչափ հուսալի չէ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի» 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30