ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ երեկ ավարտվեց ԵՀՄՖ նախագահության կողմից հերթական անգամ կազմակերպված եվրոմիության տարածաշրջանի գործարարների և ներդրողների այցելությունը Հայաստան: Տեղի ունեցան բազմակի հանդիպումներ ու քննարկումներ, որոնց արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ և կնքվեցին փոխշահավետ պայմանագրեր: Ամփոփելով արդյունքները` ԵՀՄՖ նախագահ դոկ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ չնայած նրան, որ մենք ոչ մի փոփոխություն չենք տեսնում հին և նոր կառավարությունների գործունեության միջև, այնուամենայնիվ որոշվեց շարունակել ԵՀՄՖ բարի ավանդույթը` Հայաստանի հանդեպ արթուն պահել օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը, միակ նպատակ ունենալով աշխատատեղերի ստեղծումը` որպես արտագաղթի կանխման կարևոր միջոց:
Օտարերկրյա ներդրողների հետաքրքրության շրջանակում էր նաև Հայաստանի քիմիական արդյունաբերական լոկոմոտիվ հանդիսացող “Նաիրիտ” գործարանը, հետևաբար, խմբի մեջ ներառնված էր ճգնաժամային իրավիճակներում գտնվող ձեռնարկությունների առողջացման և կառավարման մասնագետներ, որոնք այցելեցին գործարան ու տեղում ծանոթացան “Նաիրիտի” ներկայիս ողբալի վիճակին և չնայած ներկայիս փլուզման եզրին գտնվելու փաստին, որոշեցին միակողմանի նախապատրաստել առողջացման և վերագործակցման ծրագիր: Իսկ նմանատիպ միակողմանի պատրաստակամությունը առաջացավ այն բանից հետո, երբ հայկական պետական պատասխանատուները պարզ ասացին, որ իրենք “լվացել են” ձեռքերը “Նաիրիտի” պահով և ցույց տվեցին Մոսկվայի ճանապարհը: Պետպաշտոնյաների նմանատիպ պահվածքը խիստ զարմանալի էր օտարերկրյա ներդրողների համար, քանի որ փորձում էին կապ տեսնել հազարավոր աշխատատեղերի ստեղծման իրենց առաջարկության և ՀՀ կառավարության անտարբեր տրամադրության տրամաբանության միջև: Այս տխուր փաստի առիթով պարոն Գրիգորյանը նշեց, որ ՀՀ կառավարության պահվածքի մեջ չի տեսնում սեփական երկրի և քաղաքացու ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացում, այլ ընդհակառակը` տեսնում է վախ “վերևների” կողմից, որ կարող է սփյուռքից գալ մեկ հայորդի, բերել անհրաժեշտ տասնյակ միլիոններ, վերականգնել համաշխարհային նշանակություն ունեցած, բայց ներկայումս թալանված գործարան` ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր, և որ բնական է վայելել ժողովրդականություն: Սա մահացու հարված կհանդիսանա ժողովրդի կողմից արհամարհված և անիծված “քաղաքական մեծամասնության”` ՀՀԿ-ի և նրա պարագլուխների համար: Հաշվի առնելով ԵՀՄՖ գործունեությունը խոչընդոտելու նախորդ տարիների բազմակի փորձերը` այս հերթական այցելությանն ի պատասխան, մոտ ապագայում սպասելի են “կանխարգելիչ” քայլեր ՀՀ դիվանագիտական շրջանակներից, քանի որ վաշխառությամբ զբաղված բազմաթիվ դիվանագետներ մասնագիտացել են ԵՀՄՖ նախագահի և կառույցների գործունեության վարկաբեկման և արհեստական խոչընդոտներ ստեղծելու գործում, սակայն ինչպես միշտ դրանք եղել են անարդյունավետ և տվել հակառակ էֆեկտ: ԵՀՄՖ նախագահությունը բաց հայտարարում է, որ անկախ ստեղծված արգելքներից շարունակելու է Հայաստանի հզորացմանն ուղղված ծրագրերը, քանի որ ցանկացած կառավարություն “գնացող-հեռացվող” է, իսկ Հայ Ժողովուրդը մնայուն:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն