Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ապահովում է Աֆրիկյանների ակումբի քանդման աշխատանքների անխափան շարունակությունը

Հունիս 24,2014 11:28

Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը երեկ որոշում էր կայացրել, որ այդ աշխատանքներն ապօրինի են, քանի որ ներկայացված փաստաթղթերի փաթեթը թերի է եւ պետք է անհապաղ դադարեցնել աշխատանքները:

Չնայած դրան, աշխատանքները երեկ շարունակվել են եւ վերսկսվել են այսօր առավոտյան ժամը 9-ից:

Այս պահին ակտիվիստները ահազանգեցին ոստիկանություն, որը մեկ ժամ հետո ներկայացավ դեպքի վայր՝ ցուցմունքներ վերցնելու:

Միաժամանակ ոստիկանության մեկ այլ՝ շատ ավելի մեծ խումբ ապահովում էր, որպեսզի ապամոնտաժողները կարողանան տարածքից դուրս բերեն ապամոնտաժված քարերով բեռնված ավտոմեքենան եւ քաշում ակտիվիստներին, որոնք խանգարում էին բեռնատարին դուրս գալ տարածքից: Այդ խումբը ղեկավարող փոխգնդապետ Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ ինքը չի տեսնում որեւէ օրենքի խախտում, չնայած ապամոնտաժման աշխատանքները շարունակվում էին իր աչքի առաջ եւ հրաժարվում էր որպես հիմք ընդունել մշակույթի նախարարության ընդունած որոշումը ապամոնտաժման աշխատանքները անհապաղ դադարեցնելու մասին:

Նույն փոխգնդապետը խորհուրդ տվեց ցուցմունք վերցնող ոստիկանին՝ այդ գործին ընթացք չտալ, որից հետո ցուցմունք վերցնող ոստիկանը հրաժարվեց տալ իր հեռախոսահամարը, որպեսզի ակտիվիստները կարողանան հետամուտ լինել տրված ցուցմունքների հետ կապված գործին:

Այս պահին ոստիկանները շարունակում են ապահովել շենքի քանդման աշխատանքները:

Արամ ԱՊԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30