Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ուզեն՝ կանե՞ն. այդպես չէ. NEWS.am

Հունիս 24,2014 11:14

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երթեւեկության տուգանքներին ուղղված գնահատականներին:

– Պարոն Հովհաննիսյան , Ռոբերտ Քոչարյանը այսօրվա իր հարցազրույցում ի թիվս այլ ոլորտների անդրադարձել է տուգանքների «հայկական տարբերակին» նշելով, որ դրանք անհամադրելի են նվազագույն աշխատավարձի չափին եւ համեմատություն անելով եվրոպական երկրների հետ: 2-րդ նախագահի այս գնահատականի մասին ի՞նչ կասեք:

– Չնայած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի հոդվածներում տուգանքների չափերն ամրագրված են «սահմանված նվազագույն աշխատավարձի» որոշակի պատիկի չափով, այնուամենայնիվ իրավախախտումների, այդ թվում՝ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված տուգանքների եւ նվազագույն աշխատավարձի միջեւ ուղղակի կապ չկա, քանի որ՝ նախ տուգանքների համար որպես հաշվարկային նվազագույն աշխատավարձի չափ է ընդունված հազար դրամը, իսկ սահմանված իրական նվազագույն աշխատավարձը ներկայումս 45.000 (քառասունհինգ հազար) դրամ է, եւ հետո՝ տուգանքները սահմանվում են առաջին հերթին հաշվի առնելով տվյալ իրավախախտման հասարակական վտանգավորության աստիճանը, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման մեջ տվյալ իրավախախտման չափաբաժինը, տվյալ իրավախախտման վիճակագրությունը (աճը կամ նվազումը), ինչպես նաեւ այլ գործոններ: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ տուգանքի չափը ոչ թե պետք է լինի այնքան, որ բոլորը (կամ՝ մեծամասնությունը) հնարավորություն ունենան խախտելու եւ վճարելու այն, այլ պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն, որպեսզի զերծ պահի երթեւեկության մասնակիցներին իրավախախտումներ թույլ տալուց:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Հայաստանի Հանրապետությունում բարձր են տուգանքների չափերը, ապա պետք է նշել, որ վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում տուգանքների չափերի զգալի բարձրացում տեղի է ունեցել 2007 թվականի մարտ ամսին (21.02.07թ. ՀՕ-73-Ն օրենք, ուժի մեջ է մտել 24.03.2007թ.); Ի դեպ, այդ եւ դրան նախորդող ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձը կազմում էր ներկայիս աշխատավարձի կեսը, ուստի խախտումների համար նախատեսված տուգանքների միջին չափը տոկոսային հարաբերակցությամբ կազմում էր շատ ավելի մեծ թիվ, բայց միայն 2012 թվականին տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի տեղադրումից հետո, անհասկանալի պատճառներով սկսվեցին խոսակցություններ տուգանքների չափերի բարձր լինելու մասին, այն դեպքում, երբ, ըստ էության, բավականին կրճատվեց իրավախախտումների լատենտայնությունը, ինչն իր հերթին նպաստեց ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքների ծանրության աստիճանի, այսինքն՝ զոհերի թվի կրճատմանը: Միաժամանակ, առանձնահատուկ պետք է նշել, որ տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի տեղադրման եւ շահագործման արդյունքում բավականին բարձրացել է վարորդների իրավագիտակցությունն ու երթեւեկության կուլտուրան:

Եվրոպական երկրներում սահմանված տուգանքների չափերի հետ կապված էլ հարկ է նշել, որ հենց նույն Գերմանիայում, որտեղ բնակավայրերում երթեւեկության արագությունը սահմանված է 50 կմ/ժ (Հայաստանի Հանրապետությունում՝ 60 կմ/ժ), արագությունը գերազանցելու համար պատասխանատվություն կիրառելիս հաշվի է առնվում միայն արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը (որպես կանոն՝ 1 կմ/ժ), այսինքն ըստ էության պատասխանատվություն է առաջանում նույնիսկ 52 կմ/ժ արագությամբ երթեւեկելու դեպքում՝ 15 եվրոյի չափով, այնինչ Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում վարչական պատասխանատվություն չի առաջանում: Իսկ զգալի չափով արագությունը գերազանցելու համար Գերմանիայում սահմանված է մինչեւ 680 եվրո, Իտալիայում՝ մոտ 3.200 եվրո, Իսպանիայում՝ 600 եվրո, Հունաստանում՝ 350 եվրո տուգանք, ինչն ամենեւին էլ չի կազմում այդ երկրներում սահմանված նվազագույն աշխատավարձի 2.5-3 %-ը: Բացի այդ, եվրոպական երկրների մեծ մասում բացի տուգանքներից գործում է նաեւ տուգանային միավորների համակարգ, եւ համապատասխան քանակությամբ միավորներ հավաքելու դեպքում անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30