Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չափազանց մեծ է հավանականությունը, որ շուտով ՀՀ կառավարությունը չեղյալ հայտարարի Որոտանի վաճառքի գործարքը.«Հայկական ժամանակ»

Հունիս 24,2014 10:48

«Որոտանի հիդրոկասկադի» շուրջ տեղի ունեցող զարգացումները բավականին հետաքրքիր, կարելի է ասել՝ տարօրինակ ընթացք են ստանում։

Չափազանց մեծ է հավանականությունը, որ շուտով ՀՀ կառավարությունը չեղյալ հայտարարի գործարքը։ Կասկադը, հիշեցնենք, գնելու ցանկություն էր հայտնել ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, որը պատրաստ էր դրա համար վճարել 120 միլիոն դոլար եւ եւս 70 միլիոն դոլարի ներդրում անել։ Բանակցությունները սկսվել էին դեռ անցած տարվա աշնանը։ 2013 թվականի նոյեմբերին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրել էր գործարքը, իսկ այս տարվա հունվարի 29-ին ՀՀ կառավարության եւ ընկերության միջեւ ստորագրվեց պայմանագիր, ըստ որի, մինչեւ ապրիլի կեսը գործարքը պետք է ավարտված լիներ։ Վերջնաժամկետը երկարաձգվեց մինչեւ մայիսի կեսը, հետո կրկին երկարաձգվեց, ու հիմա բոլոր ժամկետներն արդեն անցել են, բայց գործարքը, ըստ էության, չի կայացել՝ փողը մուծված չէ, կասկադը ամերիկացիներինը չէ:

Ի սկզբանե Որոտանի կասկադի վաճառքը սենսացիոն գործարք էր։ Խնդիրն այն է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ մեր էներգետիկ խոշոր օբյեկտներից մեկը գնելու էր ոչ ռուսական ընկերություն։ Հերիք չէ, որ այդ ընկերությունը ռուսական չէ, դեռ մի բան էլ ամերիկյան է: Իսկ Որոտանի կասկադի նկատմամբ միշտ էլ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսները։ Եվ այս իմաստով կասկադը ամերիկացիներին վաճառելը, մեղմ ասած, անակնկալ էր: Նույնիսկ կարծիքներ էին հնչում, որ կասկադը ամերիկացիներին վաճառելու քաղաքական որոշումը կայացվել է անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին։ Որոտանը ամերիկացիներին վաճառելը, ըստ այդմ, որոշակի հակակշիռներ ապահովելու նպատակ էր հետապնդում։

Եվ հիմա գործարքը կարծես թե չեղյալ է համարվում։ Որոտանի կասկադի վաճառքի այս գործարքը, անշուշտ, մութ ու կասկածելի տարրեր է պարունակում։ Ինչպես պարզել էին «Հետք» եւ «Երկիր» պարբերականների մեր գործընկերները, «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, ըստ էության, օֆշորային արմատներ ունի։ Բուն գործարքն էլ, մեղմ ասած, իդեալական չէ՝ կասկադը վաճառվում է ոչ թե որպես միասնական ձեռնարկություն, այլ որպես գույք։ Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ։ Էներգետիկ օբյեկտների եւ ընդհանրապես ՀՀ խոշորագույն ձեռնարկությունների վաճառքի այլ գործարքների համեմատ սա ավելի վատը չէ։ Նախ սա «կենդանի փողով» վաճառվող ամենաթանկ օբյեկտն է։ Այն վաճառվելու էր 120 միլիոն դոլար «քեշով»։ Համեմատության համար ընդամենը նշենք, որ, օրինակ, «Հրազդանի 5-րդ բլոկը» ուղղակի հանձնվեց ռուսական «Գազպրոմին» մեկ տարով գազի գինը չբարձրացնելու պայմանով, «Սեւան-Հրազդան կասկադը» հանձնվեց ռուսական «ՈԱՕ ԵԷՍ»– ին միջուկային վառելիքի մատակարարումներից առաջացած 32 մլն դոլար պարտքի դիմաց, Հրազդանի ՋԷԿ-ի 4 բլոկները անցան Ոուսաստանին «Գույք պարտքի դիմաց» գործարքով, իսկ բաշխիչ ցանցերը 37 միլիոն դոլարով գնեց ռուսական արմատներ ունեցող «Միդլենդ Ոեսուրսեզ» օֆշորային ընկերությունը եւ շուտով 73 միլիոն դոլարով այն վաճառեց ռուսական «ՈԱՕ ԵԷՍ»–ին։ Այս բոլոր գործարքների կնքահայրը Ոոբերտ Քոչարյան-Սերժ Աարգսյան զույգն էր։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30