Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ. «Ակտիվիստները՝ ջուր են լցնում այդ չաշխատող վերին շերտի ջրաղացին». «Հրապարակ»

Հունիս 24,2014 10:37

Հատված «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանի հետ հարցազրույցից:

– Աֆրիկյանների տունը, որ հիմա ապամոնտաժում են, ո՞ւմ պատասխանատվությամբ է արվելու, եւ ո՞ւր են տարվելու քարերը։

– Ապամոնտաժվելուց հետո քարերը գնալու են Սեբաստիա 37 հասցե, վերեւից մինչեւ ներքեւ մեկ առ մեկ ապամոնտաժվելու է, իսկ այդ ընթացքում արդեն կսկսվի Հին Երեւանի շինարարությունը։ Մանրակերտն արդեն նայվել է եւ մշակույթի նախարարության կողմից, եւ քաղաքաշինական խորհրդի կողմից՝ վերջնական հավանության արժանացել եւ որոշում ընդունվել։ Կոնկրետ այս ապամոնտաժվող շենքի համար կատարվել է վերականգնման նախագիծ, համաձայնեցվել է եւ մշակույթի նախարարության, եւ քաղաքապետարանի հետ, ստացվել է ապամոնտաժման թույլտվություն, այսինքն՝ ամեն ինչ օրինական է։ Իսկ ապամոնտաժումը կատարվելու է իմ ղեկավարությամբ։ Այսքան հուշարձան է քանդվել, սա առաջին դեպքն է, որ կատարվել է ապամոնտաժման նախագիծ, եւ հենց այդ նախագծով էլ պետք է ապամոնտաժվի, որի մասին ոչ ոք չի խոսում։

– Տերյան 11 հասցեի այդ շենքը բացառիկ ճարտարապետական արժեք է հատկապես ճակատային մասի զարդաքանդակներով, նախ, ճիշտ կլիներ, որ շենքը պահպանվեր իր տեղում։ Բայց եթե պետք է ապամոնտաժվի, ի՞նչ երաշխիք կա, որ կվերականգնվի նույն տեսքով։

– Շենքի ճակատն այնպիսի զարդաքանդակներ ունի, որ հնարավոր չի ուղղակի քանդել, քանի որ որեւէ վարպետ չի կարող վերականգնել։ Ստեղծվել է պրոֆեսիոնալ վարպետների մի խումբ՝ Գագիկ Շիրինյանի գլխավորությամբ, որը, կրթությամբ ճարտարապետ լինելով, երկար տարիներ, Կասկադից սկսած, զբաղվում է քարտաշությամբ, որպեսզի աշխատանքները հասցվեն կատարողական պրոֆեսիոնալ բարձր մակարդակի։ Երբ կատարվում է այսպիսի աշխատանք, փոխարենը հանրության որոշ ուժեր գան եւ կանգնեն իմ կողքին, որպեսզի ապահովեն բոլոր պահանջները, քանի որ լավ գիտենք, որ այս երկրում ուզած աշխատանք կատարելուց թերացումները, գործը ոչ պրոֆեսիոնալ ճանապարհով տանողները եւ խանգարողներն ինչքան շատ են, սրանց ավելանալով ակտիվիստները՝ ջուր են լցնում այդ չաշխատող վերին շերտի ջրաղացին։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30