Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» մասնաճյուղը ևս հաճախորդներին կսպասարկի «մեկ պատուհանի» սկզբունքով

Հունիս 24,2014 10:35

Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում »մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այսօրվանից «Զվարթնոց» մասնաճյուղը ևս հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» մասնաճյուղը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում և աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

«Մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են Յունիբանկի «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51) և “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը: Դա նշանակում է, որ հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:

 

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30