Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնի» ծեծել չի հաջողվի

Հունիս 24,2014 10:31

Սեպտեմբերի 3-ից հետո ես մի քանի անգամ մտահոգություն եմ հայտնել, որ խոսքի եւ ցույցերի ազատության այն նվազագույն աստիճանը, որին հասել է Հայաստանը` սկսած մոտավորապես 2011 թվականից, նահանջ է ապրելու: Հայաստանի իշխանությունները, մտածում էի ես, այլեւս «եվրոպական» պարտավորություններ չեն ունենա եւ հակառակը` կփորձեն նմանվել մեր «մաքսային գործընկերներին»: Կուզենայի սխալվել, բայց դրա որոշակի տագնապալի նախանշաններ կան:

Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ 27 հոգու բերման ենթարկեցին, 3 հոգի հայտնվել էին հիվանդանոցում, լրագրողին հարվածել էին: Քաղաքացիների բողոքը խաղաղ էր, նրանք ոչ մեկին չէին խանգարում, ոչ մեկի իրավունքները չէին ոտնահարել: Ոստիկանների գործողությունները, հետեւաբար, անհամաչափ էին: Տեսագրություններից դատելով՝ «օպերացիան» իրականացնող տղաների դեմքերին սադիստական հաճույք էր գրված: Սովորաբար Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բավականին մտերմիկ զրույցի է բռնվում ցուցարարների հետ, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ` ոստիկանները գործեցին վերին աստիճանի ոչ պրոֆեսիոնալ:

Մեզ նման երկրների ոստիկանները պետք է հասկանան. երբ նրանք «ոգեւորված» հարձակվում են քաղաքացիների վրա, այդ հարձակումից րոպեներ անց տարբեր ռակուրսներից արված տեսագրությունները կհայտնվեն համացանցում: Եվ այստեղ կա երկու տարբերակ. կամ «փակել» համացանցը, ինչը Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ նույնիսկ Բելառուսի կամ Ղազախստանի դեպքում չի հաջողվի՝ ոչ այնքան տեխնիկապես, որքան, այսպես ասած, «քաղաքականապես»: Կամ էլ գործել այնպես, որ հետո կարողանաս պատասխան տալ եթե ոչ՝ դատարանում (այդպիսի դատարաններ մենք, ցավոք սրտի, չունենք), ապա՝ հասարակության առաջ: Գաղտնի պահել մարդկանց նկատմամբ բռնությունն այլեւս չի հաջողվի:

Չնայած Ռուսաստանում փորձեր են արվում ինտերնետը սահմանափակել: Պետական դուման օրենք է ընդունել, համաձայն որի՝ 5 տարվա ազատազրկում է սպառնում նրան, ով սոցիալական ցանցում էքստրեմիստական տեքստ է տեղադրել: Նույնպիսի պատիժ է սպառնում նրան, ով այդ տեքստին like է տվել կամ կիսել է: Նախ՝ պարզ չէ, թե որ տեքստը կարելի է համարել ծայրահեղական: Իմ ճաշակով, օրինակ, այդպիսիք են ռուսաստանյան դաշնային ալիքներով արտասանվող տեքստերը՝ ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ: Բայց խոսքը, հավանաբար, այլ՝ «ցարի» ականջին անհաճո տեքստերի մասին է:

Բայց առավել զավեշտականը, իհարկե, «էքստրեմիստական» հոդվածները «հավանելու» եւ «կիսելու» համար պատասխանատվության ենթարկվելն է: Բա որ մարդու մատը պատահաբա՞ր կպնի որեւէ «սխալ» կոճակի:

Խորհուրդ եմ տալիս, համենայնդեպս, իմ այս հոդվածին like չտալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բնության համար չկա ճիշտ ու սխալ, կա միայն ուժեղ ու թույլ: Եթե մեր իմացած ճիշտն ուժեղ է մեզ դուր չեկող սխալից, ամենազոր աստված բնությունը մեր ճշտի կողմն է: Դա նշանակում է, որ ոչ թե ճշտի կողմ լինելը մեզ կփրկի, այլ ճշտի փրկողը՝ ուժեղը մենք պետք է լինենք: Իսկ բողոք բառաչյունը թողնենք թույլերի՝ սխալի կողմնակիցներին:

    • Արսեն says:

      Դե, եթե, դու համարում ես, որ ապրելուվ Հայաստանում՝ մարդը ապրում է «բնության մեջ», որեմն իրավացի ես..))).. Բայց, տեղեկացնեմ, որ «բնության մեջ» ատոմակայաններ, գործարաններ, սուպերմարկետներ չեն լինում… Որպեսզի դրանք լինեն՝ անհրաժեշտ է ապրել «հասարակության մեջ», իր օրենքներով, պայմանավորվածություններով, իրավունքներով և պարտականություններով… Իսկ այստեղը արդեն ճիշտը (օրենքը և իրավունքը)՝ շատ ավելի կարևոր են քան ֆիզիկական ուժը։ Մարդկանց բողոքն էլ՝ որոշիչ է օրենքների տրամաբանության համար։

      • Լավատես says:

        Հասարակության օրենքները բնության օրենքների մի մասն են կազմում, այդ պատճառով նրանց միջեւ հակասությունը բացառվում է: Մնացածի հետ համաձայն եմ:

        • Արսեն says:

          Մի «փոքրիկ» տարբերություն, այնուամենայնիվ, կա..))).. 100 հազար տարվա զարգացումից հետո մարդիկ, իրենք իրենց համար գրել են «Մարդու իրավունքները» և աշխատում են (ոմ մոտ ինչքան ստացվում է)՝ հետևել դրան։
          Կովերը 2,5 մլն տարվա էվոլուցիայից հետ «կովի իրավունք» չեն ստեղծել..)))..

  2. Կարեն says:

    Սեպտեմբերի 3-ից հետո փոփոխությունները ակնհայտ են դարձել: Դա վերաբերվում է ոչ միայն ոստիկանության պահվածքին այլ նաև լրագրողների նկատմամբ արհամարանքին, իշխանավորների հարազատների լպիրշ պահվածքին, օրենսդրական “բարեփոխումներին”: Հյուսիսից փչող քամին ամրապնդել է ”մեր դեմ խաղ չկա” կարգախոսը:

  3. Hakob says:

    վերջապես հայկակակն ոստիկանությունն էլ սկսեց աշծատել, ինչպես ամերիկյան-եվրոպական է աշխատում: այդքան ամերիկյան թրենիգները ոնց որ երևում ա, իզուր չանցան:

    • Արսեն says:

      Ապրես..))).. օգտագործեցիր Ամերիկա, Եվրոպա և թրենինգ բառերը՝ բացասական երանգով…
      Հանձնարրությունը, կարելի է համարել, կատարված է..)))..
      Բա տրամաբանությունը?..))).. Ուր ա?..)))..
      Ստացվում է, որ «ամենափրկիչ» մաքսային միություն մտնելոն անհրաժեշտ՝ վախի մթնոլորտը ուժեղացնելու համար Հայկական ոստիկանություն աշխատում է «իմպերեալիստական» Ամերիկայի, և «այլասերված» Եվրոպայի մեթոդներով..)))..
      Ճիշտ Կիսիլյով-լայթ տրամաբանություն է..)))..

      • Արսեն says:

        Հա, իմ տրամաբանությունը շարունակել չկարողացողների համար..))..
        Եթե Hakob-ի գրածը «տրամաբանական» է, ուրեմն Ամերիկա և Եվրոպան, արդեն վաղուց պետք է Մաքսային Միության մեջ լինեին…)))..

    • Արսեն says:

      Իմիջայուց՝ «Ւրավունք» թերթը, անհետաքրքիր է դարձել։ Ամեազվարճալին «գենդեր-մենդերի», «5-րդ շարասյունների» և «լիբեռաստների» վեաբերյալ հոդվածներ էին։ Դրանք համարյա վերացել են, ինձ զրկելով ծիծաղելու հաճելի հնարավորություններից..))).. Եթե կարող ես, փոխանցի, որ ուժեղացրած թափով պայքարեն..)))..

  4. Զավեն says:

    Դե մենք պիտի շուստրիություն անենք,այս արանքը քանի դեռ Ռուսաստանը հեշտացված կարգով քաղաքացիություն է տալիս,պետք է օգտագործվի մեր այն քաղաքացիների կողմից,որոնց եկամուտը կապված է Ռուսաստանի հետ,իսկ երբ նրանք բոլորը ստանան Ռուսաստանի քաղաքացիություն, մենք կարող ենք հանգիստ շրջվել դեպի Եվրամիություն:Իսկ կոնկրետ այս պահին նման քայլին դիմելը շատ շատ ծանր կարող է նստել,մեր խոխանչիների վրա:Մենք դա չենքկարող հաշվի չառնել:

  5. Զավեն says:

    բուքմեյքերները հայ ակտիվիստների հաղթանակը ընդեմ էլեկտրէներգիայի թանկացմանը,գնահատում են 1.57 գործաքցով իսկ հայռուսգազէլցանցի հաղթանակը ` 2.2գործաքցով :Նրանք նման ցածր գործակիցը ակտիվիստների հաղթանակի կապակցությամբ,(հաշվի առնելով,որ Հայաստանը ավտորիտար երկիր է)բացատրում են,ակտիվիստների կողմից օգտագործվող ամբողջովիn նոր գործելավոճով`լացադուլով,որի դեմ աշխարհի ոչ մի երկիր կոնկրետ մշակված պայքարի ձև դեռ չունի:Այնպես որ, նույնիսկ ՄՄ մտնելը, այդքան էլ անշրջելի չէ, ինչպես ասում էր առաջին նախագահը:

    • Արսեն says:

      Փաստորեն մինչև հիմա կան մարդիկ, որ առաջին (երկրորդ, երրորդ) «նախագահների» ասածները լուրջ են ընդունում…)))…
      Էդ երեքն էլ, ծեծելուց և սպանելուց բացի՝ այլ բան չեն արել..)))..
      Ւմիջայլոց… Մի հարց ունեմ Լևոնին… այս վերջերս մոոդա էր գցել, տեղից վեր կացողը ասում էր, թե ինչը «քաղաքական կատեգորիա» չէ։ Թե ինչը «քաղաքական կատեգորիա չէ» մի երկար ցուցակ առաջացավ..))).. բայց այդպես էլ, ոչ մեկը ոչ մի անգամ չասաց թե ինչն է «քաղաքական կատեգորիա»…)))…
      Այսպիսով՝ հարց Լևոնին… Ծեծը քաղաքական կատեգորիա է թե ոչ? …))))…

  6. Hakob says:

    նայեցի վիդեոն:
    էս ի՞նչ խեղճ ու կրակ ոստիկանություն ա…..
    ոչ էլեկտրաշոկ ա տալի 10000 վոլտանոց, ոչ կրակում ա իրենց ծեծողների վար ավտոմատից, աչ անգամ գազային ատրճանակից ա իրենց պաշպանում……. էս էլ գիտեմ, կարքին ամերյկա-գերմանական թրենիհգներ են անցել…….. դու մի ասա, մերոնք ոնց որ 5-երորդ դարից առաջ րեն գնացել
    շատ վատ ա Հայաստանում անվտանգության ծառայողի վիճակը:
    պետությունը պարտավոր ա միջոցներ հատկացնել, ոստիկաններին ժամանակակից ձևով սպառազինելու համար

    • Արսեն says:

      Ես էլ ասում եմ… էդ բարի, ազնիվ, կիրթ,օրինապաշտ և մարդասեր տղաները ինչու են մարդ ծեծում? …))).. Դու մի ասա, խեղճերը՝ ստիպված են, էլեկտրաշոկ չունեն։..)))..
      Քխ կառավարություն, էդ հրեշտակների մասին հեչ հոգ չի տանում..))).. Այ, որ էլեկտրաշոկ ունենային, մի 10 մետից կարողանային մարդկանց պարալիզի ենթարկել՝ մարդ չէին ծեծի..)))..
      Ես առաջարկում եմ ավելի հոգատար լինել ոստիկանության նկատմամբ։ Կառավարությանը առաջարկում եմ նրանց զինել կլակամղիչ զենքով (լսնսֆլամ), մի 30 մետրանոցը բավական է..))).. (շատ էլ թանկ չի) ..)))..
      Առավելությունները ակնհայտ են։ Մի քանի վայրկյանում կցրեն բոլոր բողոքի ցույցերը (անկախ մասնակիցների քանակից), մարդ չեն ծեծի, համազգեստներն էլ միտինգավորների արյունից՝ չի արունոտվի… հոգեկան տրավմա էլ չեն ստանա..)))..

    • Արսեն says:

      Վերևի գրածս կարդալուց և քո գրածի վրա ծիծաղելուց հետո՝ մտածի… ավելի ճիշտ չի լինի ոստիկանության վերազինման մասին մտածելու տեղը, ջանքերդ կենտրոնացնես իշխանության վերահսկելիության և ընտրությունները չկեղծելու մեխանիզմների մասին մտածելու ուղղությամբ?

    • Ruben says:

      Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ:
      “Գող ոստիկան” կամ “ոստիկան՝ գող”,
      “պաշտոնյա՝ գող” կամ գող պաշտոնյա,
      արարած՝ գող կամ գող արարած,
      որտե՞ղ է տարբերությունը:
      “Պետության” անուն հայրանունն ասեք եւ հետո պարտավորվեք միջոցներ հատկացնել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30