Միջազգային օլիմպիական օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում անմասն չի մնացել նաև Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքը` բոլոր մարզադպրոցներում ու մարզաբազաներում կազմակերպելով բազմաթիվ մրցաշարեր, սպորտային միջոցառումներ ու վազքարշավ:
Ի գնահատումն այդ ամենի Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այսօր` հունիսի 23-ին պարգևատրել է Լոռու մարզական կառույցների և մարզադպրոցների տնօրեններին:
Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից նախատեսված հավաստագրերով մարզդպրոցների տնօրեններին էլ պարգևատրել է ՀԱՕԿ Լոռու մարզի գրասենյակի ղեկավար Գևորգ Շահինյանը:
Միջազգային օլիմպիական օրվա միջոցառումները կազմակերպվել և անց է կացվել Վանաձորի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ:
Վանաձորի քաղաքապետարան
Կարդացեք նաև