Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանձնելու են բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը

Հունիս 24,2014 10:17

Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել (տես կից հավելումը) անհապաղ դադարեցնել Աֆրիկյաների ակումբի ապամոնտաժման աշխատանքները: Չնայած դրան, որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը:

Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը:
Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում, մասնավորապես,նշված է, որ. «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»: Այսինքն՝ ապամոնտաժման անվան տակտեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով՝ հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությանիրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժման թույլտվություն։
Ելնելով վերոնշյալից Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, դատարանը Հաստատել` Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀԿառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը:

Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30