Երեկ հարցազրույցով կարմիր գծերին անդրադարձած Ռոբերտ Քոչարյանին, որը քննադատել էր, այսպես կոչված, փողոցային կայանատեղիների այն պրակտիկան, որ կիրառում է քաղաքապետարանը, պատասխանել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր կայանատեղիների կազմակերպումը մենաշնորհով մասնավոր ընկերությանը շնորհելու և տեղական տուրք սահմանված վճարի 70 տոկոսն այդ ընկերությանը փոխանցելու տարբերակը, որ ընտրել է քաղաքապետարանը:
Եվ ահա, Տարոն Մարգարյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին: Պետք է ասել, որ Տարոն Մարգարյանի պատասխանը, ինչպես և սպասելի էր, մինչև այսօր Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ-ականների տված պատասխաններից ամենաանհասկանալին էր: Նույնիսկ Կարեն Ավագյանը, որին համացանցում «Փուչիկ Կարեն» են կնքել (Հանրապետության հրապարակի փուչիկների պայթյունից), ավելի հասկանալի պատասխաններ էր գրում իր գրասենյակի անունից, քան Տարոն Մարգարյանի պատասխանը: Սակայն այս ամենը խոստանում է շատ հետաքրքիր լինել, և Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, սադրում են մի ուղղությամբ, որտեղ Անդրանիկ Մարգարյանի գործոնն է: Այս գործոնն, ըստ էության, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության, այսպես ասած, կայունության և հավասարակշռության կարևոր առանցք:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում