Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Հունիս 24,2014 10:07

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին Հայաստանի առողջապահության համակարգին ցուցաբերած աջակցության և երկարամյա համագործակցության համար:

«Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք` հաշվի առնելով անցած ճանապարհը»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նա բարձր գնահատեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագիրը, որի շրջանակում առողջության առաջնային օղակում շարունակվում է բարեփոխումների իրականացումը, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը:

Նախարարը նաև կարևորեց այն հայ բժիշկների դերը, ովքեր ապրում և ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում և մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց նրանց մշտական կապը հայրենիքի գործընկերների հետ:

Արմեն Մուրադյանին շնորհավորելով պաշտոնավարման առթիվ` Ջոն Հեֆերնը նշեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մշտապես սերտորեն և արդյունավետ է աշխատել ՀՀ առողջապահության նախարարության թիմի հետ:
«Հայաստանում գտնվելուս ընթացքում մենք բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել, որոնց շուրջ ծավալվել է երկկողմ համագործակցություն: Առաջիկայում առողջապահական ծրագրերը կունենան նաև ստեղծարար մոտեցումներ»,- կարծիք հայտեց Հեֆերնը:

Առողջապահության նախարարությունը սերտ և շարունակական համագործակցություն է ծավալել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության, Ամերիկայի Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), 1997 թվականից Հայաստանում գործող հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների և անհատների հետ:
ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30