Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի որոշում, ինչպես ոչինչ չի որոշել նախկին վարչապետը»

Հունիս 23,2014 23:20

Կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանում ԱԺ-ում քննարկվեց եւ ընդունվեց Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը: Սա բուռն արձագանք ստացավ խորհրդարանի ընդդիմադիր հատկապես այն պատգամավորների կողմից, որոնք ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հավատացրել էին, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ այս օրենքը էլ չեն փաթաթի մարդկանց վզին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպիսի տեսակետ հայտնեց. «Այստեղ են ասում՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Սա այն էր, ինչի մասին ես խոսել եմ դեռեւս ՍԴ-ի որոշման օրը: Շատերը, ովքեր լավատեսորեն, թե իրենց ներքին սպասումներից ելնելով ուզում էին հասկանալ ՍԴ-ի որոշումը, փորձում էին մեկնաբանություն տալ, թե ՍԴ-ի որոշումից հետո օրենքը ստիպված կլինեն փոխել արմատապես: Բայց իմ մեկնաբանությունը հետեւյալն է եղել՝ ՍԴ-ն ասել է, որ մարդու եկամուտը պարտադրաբար վերցնելը հակասահմանադրական չէ, այլ դրա վերցնելու ձեւն է հակասահմանադրական: Կառավարությունն,ըստ էության,փոխեց այդ ձեւը՝ դարձնելով այն ոչ թե  պարտադիր կուտակային բաղադրիչ, այլ՝ նպատակային բաղադրիչ, որը պարտադիր կամ պարտադրված տարածվում է պետական պաշտոնյաների վրա»:

Մեր հարցին, թե ի՞նչ էին նշանակում Հովիկ Աբրահամյանի հավաստիացումները ԱԺ-ում , որ օրենքը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես ասել եւ ասելու եմ, որ այս հարցում Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի որոշում: Ինչպես ոչինչ չի որոշել նախկին վարչապետը: Այս ռեֆորմի հիմնական բացատրություններից մեկը տվեց Սերժ Սարգսյանը, երբ ասեց, որ այն աշխատավարձերը, որոնք պիտի բարձրացվեն առաջիկայում՝ ամռան ընթացքում, տրվելու են նաեւ այդ հավաքագրված գումարներից: Սա բյուջեի համար կենսական նշանակության վճարներ են, բյուջեում պլանավորված եկամուտներ են: Հետեւաբար,մերժել այդ եկամուտները, նշանակում է ուղղակի տապալել բյուջեն: Իսկ դա չանելու համար առնվազն պետք է գտնել ֆինանսական այլ աղբյուրներ, որոնք չկան: Հետեւաբար,այս առումով Հովիկ Աբրահամյանը չինչ չի որոշում: Կարծում եմ, ՀՀ վարչապետները ի սկբանե համաձայնվելու են մի խաղի կանոնի՝ իրենք պարտավոր են անել այն, ինչ իրենց կասի նշանակողը: Հետեւաբար Հովիկ Աբրահամյանի ոչ հավաստիացումները, ոչ էլ այլ դրսեւորումները ինձ երբեք հույս չեն ներշնչել: Ցավոք, այլ մարդիկ, քաղաքական ուժեր, փորձում էին նրա հետ հույսեր կապել: Դա իրենց խնդիրն է: Հասարակության գրագետ հատվածը հասկանում էր, որ այս ամեն ինչը խաղ է եւ շատ տխուր վերջաբանով խաղ»:

Ըստ օրենքի,  պետական սեկտորից արտոնյալ խավ կա, որը կարող է  հրաժարվել այս պարտադիր բաղադրիչից, օրինակ, ՊՆ-ի, ոստիկանության, Ազգային անվտանգության, Փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողները: Մեր հարցին՝ սա ինչո՞վ եք բացատրում Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Մի փորձեք տրամաբանություն գտնել: Տրամաբանության փոխարեն պետք է գտնել շահեր, որոնք բավարարվել են: Եթե սպասում ենք, որ նման բացառության համար հիմք է եղել առողջ տրամաբանությունը, ապա չարաչար սխալվում եք: Պարզապես պետք է հասկանալ, թե Հայաստանում որոշումներ ընդունելիս ով ինչ չափով կարող է լոբբինգ անել եւ հասնել ընդունվող քաղաքական որոշումներում դրանց արտացոլմանը: Պիտի հասկանալ, որ զինվորականությունը, որի վրա հենվում է ՀՀ իշխանությունը, բնականաբար, ոչ թե շատ բարձր են գնահատում սահմանի վրա իրենց դժվարին եւ սուրբ առաքելությունը, այլ պարզապես նրանք իշխանությունը պահելու փորձն են գնահատում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30