Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների փուլն այս պահին գտնվում է բավական ինտենսիվ փուլում, «Հաքքին.ազ» լրատվականին հայտնել է ռուս քաղաքագետ, քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հեռախոսազրույցը:
Ըստ նրա, Երևանին չի գոհացնում իրավիճակը փոխելու ներկայիս միտումները, իսկ Բաքուն դժգոհ է ներկայիս իրավիճակից, որովհետև կարծում է, որ ոտնահարվում են իր ազգային շահերը, գրում է լրատվականը:
«Կարծում եմ, նման իրավիճակում պետք է գտնել երկուստեք ընդունելի տարբերակ, որը կարտացոլի երկու կողմերի շահերը: Այս պահին առաջընթաց կա, և այս մասով զգացվում է Ռուսաստանի հետաքրքրվածությունը: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի Բաքու և Երևան կատարած այցը նույնպես խոսում է դրա մասին», – ասել է Մարկովը:
Անդրադառնալով նախագահների այսօրվա հեռախոսազանգին՝ նա նշել է, որ, հավանաբար, ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին պետք էր իմանալ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը:
Կարդացեք նաև
«Ես չեմ բացառում, որ մոտակա ժամանակներում Ռուսաստանը հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ հանդես գա», – ասել է քաղաքագետը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ