Անցյալ տարի Կապանի անտառտնտեսության տարածքում մեծ տարածում գտած վնասատուները բավականին վնասներ էին հասցրել Կապանի անտառներին: Մասնագետների փոխանցմամբ` վարակնեկելէր հարակիցԱրցախիանտառիցեւտարածքում գտել Սյունիքի, Առաջաձորի, Կապանի, ՃակատենիեւԴավիթԲեկիանտառպետությունների տարածքներում: Անտառտարածքներըվնասատուներիցպաշտպանելուեւդրանցտարածումըկանխելունպատակով՝ անցած տարի ուղղաթիռովզանգվածայինսրսկումներէին իրականացվել:
«Հայանտառ» ՊՈԱԿ-իԿապանիանտառտնտեսությանպետԳարիկ Միրզոյանիխոսքով՝այս տարի վարակվածության դեպքեր դեռ չեն արձանագրվել, իսկ անտառպետերն էլ ոչ մի ահազանգ չեն ստացել: Այս տարի Սյունիքի մարզ այցելած «Հայանտառ» ՊՈԱԿ-իմասնագետները տեղում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացրել եւ պարզել, որ վարակի թույլ օջախներ կան «Արցախանտառի» տարածքում, իսկ Կապանի անտառտնտեսության տարածքում վարակի օջախներ չեն նկատվել: «Այս տարի վերադասից մասնագետներ են եկել, անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ իրականացրել: Թույլ նշաններ զգացվել են Սյունիքի անտառպետությանը հարակից «Արցախանտառի» տարածքում, բայց հիմա դրանք վերացել են: Անցած տարվա սրսկումներն են արդյունք տվել, ինչպես նաեւ խիստ ձմեռն է նպաստել օջախների ոչնչացմանը», – փոխանցեց Գարիկ Միրզոյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ