Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի՝ Հայաստանի պատվիրակության դեմ բանաձևը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ որոշումներին

Հունիս 23,2014 20:10

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը անդրադարձավ Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովի պատրաստած բանաձևի նախագծին, որով հեղինակը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի պատվիրակության՝ պատճառաբանելով, թե «Հայաստանը Ադրբեջանի տարածքների օկուպացրել է»:

Պարոն Զուրաբյանը, վկայակոչելով մի շարք միջազգային փաստաթղթեր, վեհաժողովին վստահեցրեց, որ ադրբեջանական նախաձեռնությունը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ որոշումներին:

Լևոն Զուրաբյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Ադրբեջանի պատգամավորները նախաձեռնել են մի նախագիծ (փաստաթուղթ 13535), որով պահանջում են հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից՝ հղում կատարելով Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիային»: 1994 թվականին Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զինադադարի կնքումից ի վեր, հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները, որոնց սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ընթանում են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից 1993-ին ընդունված 822, 853, 874, 884 բանաձեւերի եւ 1994-ին Բուդապեշտում ընդունված «Նոր ժամանակաշրջանում դեպի իրական գործընկերություն» անվանմամբ հիմնարար փաստաթղթի հիման վրա: Այդ փաստաթղթերը հստակ սահմանում են օկուպացիոն ուժերին, որպես Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժեր» (բանաձեւ 822), հորդորում են «Հայաստանի ղեկավարությանը շարունակել դրսեւորել իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից» ԱԽ բանաձեւերին (853 եւ 884) հետեւելն ապահովելու համար եւ ընդունում են, որ «օկուպացիա» տեղի է ունեցել որպես «հրադադարի ռեժիմի խախտման եւ այդ խախտումներին ի պատասխան կիրառված ոչ համաչափ ուժի» հետեւանք (բանաձեւ 884): ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերն, ըստ այդմ, ցույց են տալիս, որ այն ղարաբաղյան հակամարտությունը համարում է Ադրբեջանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ ներքին կոնֆլիկտ, որում Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին զբաղեցվել է ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի տեղական ուժերի կողմից, եւ որում խաղաղ կարգավորման հասնելու համար այն ձգտում է Հայաստանի կառավարության աջակցությանը:

1994-ի՝ ԵԱՀԿ Բուտապեշտի գագաթնաժողովի Լեռնային Ղարաբաղի մասին հիմնական փաստաթղթում ասված է, որ «զինված հակամարտությունը դադարեցնելու քաղաքական համաձայնագրի կնքումը, որի իրականացումը կվերացնի հակամարտության հետեւանքները բոլոր կողմերի համար եւ թույլ կտա հրավիրել Մինսկի կոնֆերանս, նաեւ հնարավոր կդարձնի բազմազգ խաղաղարար ուժերի տեղակայումը որպես բուն համաձայնագրի հիմնական բաղադրիչ»: Անդամ պետությունները, փաստաթղթի համաձայն, հայտնել են իրենց քաղաքական կամքը, «կողմերի միջեւ զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնության հասնելուց հետո ԵԱՀԿ բազմազգ խաղաղարար ուժերի ապահովման համար»:

Խաղաղության ճանապարհային քարտեզը, ներառյալ որեւէ զբաղեցված տարածքի վերադարձը, ըստ այդմ, պարզ է. նախեւառաջ՝ հասնել համաձայնության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, երկրորդ՝ ԵԱՀԿ բազմազգ խաղաղարար ուժերի տեղակայում, եւ երրորդ՝ համաձայնագրի իրականացում, այդ թվում զորքերի դուրսբերում եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում:

Ներկայացվող նախաձեռնությունը, հետեւաբար, հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ԵԱՀԿ որոշումներին, եւ ցուցադրում է Ադրբեջանի մտադրությունը օգտագործել ԵԽԽՎ-ն քարոզչական նպատակներով, եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով արդյունավետ բանակցություններին մասնակցելու համար»: (Թարգմանությունը անգլերենից՝ iLur.am-ի):

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30