Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Կարապետյան. «Ադրբեջանական իշխանությունները ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր փորձում են խաղաղության, երկխոսության գնալ»

Հունիս 23,2014 20:04

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանում 

Հարգելի գործընկերներ,

Անշուշտ դուք տեղեկացված եք, որ Ադրբեջանում ապրիլի 19-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց հանրահայտ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ ակտիվիստներ՝ Արիֆ և Լեյլա Յունուսները, ապրիլի 29-ին հրավիրվեցին ոստիկանություն՝ հարցաքննության: Նրանք այն հազվադեպ հանդիպող ադրբեջանցիներից են, ովքեր մասնակցում էին «Մարդիկ մարդկանց համար»կամ «Ուղի համար 2»ծրագրին, որտեղ փնտրվում են ուղիներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևի իրականացման համար:

Ծրագիրը, որին մասնակցում էին Ռաուֆ Միրկադիրովը, Լեյլա եվ Արիֆ Յունուսները, իբրև հիմնական նպատակ որդեգրել էր խաղաղության քաջալերումը և իրականացվում էր Գերմանիայի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի դեսպանատների, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Ակնհայտ է, որ լրտեսության մեղադրանքը, որ ենթադրում է մահապատիժ, կարող է վերջ դնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անգամ տարրական հաղորդակցությանը:

Անկասկած, Լեյլա Յունուսի հարցաքննման հանգամանքները մեծ ստվեր են գցում Եվրոպայի Խորհրդում ամենահանդուրժող պետությունը լինելու Ադրբեջանի անվերջ ջանքերի վրա:

Բերեմ մեկ պարզ օրինակ` ոստիկանությունում զուգարան գնալիս Լեյլա Յունուսիին ուղեկցել է մի, ով զուգարան է մտել նրա հետ: Այս դեպքի վերաբերյալ Լեյլա Յունուսի պարզ հարցին` թե արդյոք էթիկայի տեսանկյունից ճիշտ է կնոջն ուղեկցել զուգարան և մնալ այնտեղ նրա հետ, մի բարձրաստիճան պաշտոնյա պատասխանել է, որ նա ԿԻՆ չէ, այլ՝ նա ՀԱՅ է:

Հետաքրքիր է, արդյոք այս ատելությունն ու ագրեսիվ հռետորաբանությունը համապատասխանում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի Ադրբեջանի ստանձնած նախագահության առաջնահերթություններին, որի մասին րոպեներ առաջ լսեցինք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի բոցաշունչ ելույթում:

Ի դեպ, բազմաթիվ միջազգային կառույցներ վերահաստատեցին իրենց մտահոգությունները՝ Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու, ինչպես նաև Արիֆ և Լեյլա Յունուսների հարցաքննության հանգամանքների շուրջ: ԵԽԽՎ-ն որևէ կերպ արձագանքե’ց: Ակնհայտորեն ոչ:

«Ուղի համար 2-ի»  շրջանակներում հաղորդակցությունները անչափ կարևոր են փոխադարձ վստահություն հաստատման համար, ինչն էլ կօգնի մեր հասարակություններին նախապատրաստվել հակամարտության խաղաղ բանաձևի ընդունմանը: Սակայն իմ ադրբեջանցի գործընկերները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի պատվիրակությանը մեղադրելու ոչ կառուցողական լինելու և երկխոսության ուղիները մերժելու համար, սակայն սա ընդամենը մի անհաջող և անազնիվ փորձ է ԵԽԽՎ ուշադրությունը շեղելու ադրբեջանական իշխանությունների իրական քաղաքականությունից՝ այն է ճնշումների ենթարկել բոլոր նրանց, ովքեր, ի տարբերություն Ադրբեջանի կառավարությանը, փորձում են խաղաղության, երկխոսության գնալ:

Մինչ Ադրբեջանի՝ ԵԽ Նախարարների Կոմիտեի նախագահությունը ստանձնելը դեռ մի փոքր հույս կար, որ այդ երկիրը կարող է հաշվի առնել միջազգային կազմակերպությունների մտահոգությունները և բարելավել իր երկրում մարդու իրավունքների չափանիշերը: Դժբախտաբար, ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ: Ցավով, պետք է նշել, որ թե նախագահությունը ստանձնելու համար մրցավազքի և թե հենց նախարարների կոմիտեի ղեկավարումը ստանձնելու ընթացքում իրավիճակն ավելի է վատթարացել:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պետք է լրջորեն մտահոգված լինի Ադրբեջանի՝ իր հանձնառությունները կատարելու ձախողման հարցով, ինչպես նաև համապատասխան գործողություններ պետք է իրականացնի՝  ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը այս երկրում հաստատելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30