Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց միջադեպ գրանցվեց ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ:
Ոստիկաններն իրենց տարածքն ազատելու համար շղթա կազմեցին եւ հրում էին բոլորին՝ ազատելու համար տարածքը:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանն ասաց, որ իրեն հարվածել է մի ոստիկան՝ քաշքշոցի ժամանակ:
Նա դիմել է Սարյանի վրա գտնվող վարչություն, հաղորդում է տվել հանցագործության մասին, ինչպես նաեւ խնդրել է տրամադրել դատաբժշկի ուղեգիր:
Կարդացեք նաև
Թե ով է եղել հարված հասցրած ոստիկանը, Անին ասաց, որ չի կարող հիշել, թե ով է հարվածել իրեն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ այսօր բերման էր ենթարկվել նաեւ ilur.am կայքի թղթակից Սարգիս Գեւորգյանը: Ոստիկանի գործողությունների հետեւանքով նաեւ կոտրվել է «Գալա» հեռուստաընկերության թղթակից Փայլակ Ֆահրադյանի համակարգիչը: