Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը ներողություն խնդրեց լրագրողից. (Տեսանյութ)

Հունիս 23,2014 17:54

Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի տարածքում էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց՝ ակտիվիստները բերման են ենթարկվել, քանի որ չեն կատարել ոստիկանների իրավական պահանջը:

Նա հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիան չի եղել օրինական եւ ինքնաբուխ, քանի որ այն նախօրոք ծրագրավորվել եւ տարածվել է սոցցանցերում եւ նույնիսկ քաղաքացիներին իրազեկելու համար թռուցիկներ են բաժանվել:

Ակտիվիստի դիտարկմանը, թե քաղաքացիներին բերման են ենթարկել բիրտ ձեւով, Վալերի Օսիպյանը պատասխանեց.

«Նորմալ է, եթե այլ կերպ հնարավոր չէ, ուրեմն՝ նորմալ է»:

Ոստիկանները ոչ միայն ֆիզիկական ուժ են գործադրել ակտիվիստների, այլ նաեւ այդտեղ աշխատող լրագրողների վրա, վնասել գույքը եւ հայհոյել նրանց: Վալերի Օսիպյանը լսելով այդ մասին, հայտարարեց, որ իր տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ ոստիկանները նման բան կարող են իրենց թույլ տալ, քանի որ իրենք ոստիկաններին պատշաճ հրահանգում են.

«Ես ներողություն եմ խնդրում: Տեսաք, որ անկանոն շարժումներ էին տեղի ունենում, տեսաք, որ ոստիկանությունը փորձում էր կարգի հրավիրել, ինչպես տեսնում եք, մեզ հաջողվեց հաստատել հասարակական կարգը: Եկե՛ք չբացառենք, որ ամեն ինչ էլ հնարավոր է տեղի ունենալ»:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցի ընթացքում ոստիկաններից մեկը նկատողություն էր անում լրագրողին, քանի որ վերջինս դիպչում էր պարոն Օսիպյանի վերնաշապիկին. «Մի՛ կպեք, սպիտակ է, կկեղտոտեք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30