Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման է ենթարկվել քսանից ավելի ակտիվիստ (Տեսանյութ)

Հունիս 23,2014 17:21

Այսօր հունիսի` 23-ին, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց: Նրանք հայտարարեցին, որ անօրինական են համարում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հանգամանքը եւ ցանկություն հայտնեցին տեսնել հանձնաժողովի անդամներից մեկին, ով կկարողանար լսել իրենց եւ պատասխանել իրենց հարցերին:

Սակայն ոստիկանությունը շղթա կազմեց եւ ոչ միայն քաղաքացիական ակտիվիստներին թույլ չտվեց վերեւ բարձրանալ, այլեւ տեղանքի բնակիչներին: Ակտիվիստները սկզբում ոստիկաններից պահանջեցին ներկայացնել իրավական հիմքերը, այլապես բացել ճանապարհը, սակայն ոստիկանները սկսեցին հրել ակտիվիստներին: Սակայն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների մի խումբ կարողացավ ճեղքել ոստիկանների շղթան:

Ոստիկանները բերման ենթարկեցին այդ ակտիվիստներից երկուսին՝ պատճառաբանելով, որ նրանք ոստիկանի իրավական պահանջը չեն կատարել: Ի պատասխան ոստիկանների՝ ակտիվիստները կանգնեցին ոստիկանության մեքենայի դիմաց, որպեսզի չկարողանան տանել իրենց ընկերներին: Եվ չնայած այն փաստին, որ ոստիկաններն ուժ կիրառելով փորձում էին ազատել մեքենայի դիմացը, ակտիվիստները շարունակեցին մնալ իրենց տեղերում:

Ակտիվիստները, կանգնած մնալով ոստիկանության մեքենայի դիմաց, շարունակում էին պահանջել բաց թողնել իրենց համախոհներին եւ ներկայացնել նրանց բերման ենթարկելու իրավական հիմքերը, սակայն տեսնելով, որ իրենց պահանջները չեն իրականանում նրանք նստեցին ավտոմեքենայի դիմաց: Սակայն ոստիկանները սկսեցին հրել ակտիվիստներին՝ հավասարապես թե՛ կանանց եւ թե՛ տղամարդկանց եւ այդպես էլ ազատեցին ոստիկանության մեքենայի ճանապարհը:

 

Ակտիվիստները շտապեցին դեպի Սարյան փողոց, որտեղ էլ նստեցին: Ոստիկանները այս անգամ ակտիվիստներից ոմանց՝ ձեռքերից եւ ոտքերից բռնելով բերման ենթարկեցին, տեսնելով դա, ակտիվիստներից ոմանք պառկեցին ասֆալտին: Բերման է ենթարկվել քսանից ավելի ակտիվիստ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30