Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրապարակվում են ազատամարտիկի «փողով գործ անելու» պայմանավորվածությունների ձայնագրությունները

Հունիս 23,2014 17:07

Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ շարունակվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:

Արդեն մի քանի ժամ է, ինչ հետազոտվում են գործի ապացույց հանդիսացող ազատամարտիկի եւ վկաների հեռախոսազրույցների ձայնագրությունները, հանդիպման տեսաձայնագրությունները:

Ձայնագրություններում Վոլոդյա Ավետիսյանը տարբեր անձանց հետ զրուցում է բանակում զինծառայողներին տարբեր հարցերով աջակցելու պայմանավորվածությունների շուրջ:
Տեսագրվել էր նաեւ նրա ու գործով վկաներից մեկի հետ հանդիպումը Արմավիրում, բայց տեսագրությունը առանց ձայնի էր ու շատ կարճ: Այն դիտելու պահին դատավոր Գալստյանը ազատամարտիկից հետաքրքրվեց՝ Վոլոդյա դուք ձեզ ճանաչեցի՞ք տեսաձայնագրությունում, ազատամարտիկը պնդեց. «Սաղ սարքած է»:

Դատական նիստի ընդմիջման ընթացքում էլ պարոն Ավետիսյանը բողոքեց բանտախցի պայմաններից.« Բանտախուցը պետք է լինի չորս հոգու համար, բայց մի քանի օր առաջ ինը հոգի էինք: Հիմա մի քանի հոգու տեղափոխեցին, դարձանք վեց: Եթե մեզ մարդ ենք համարում, բանտախուցը ապրելու տեղ չէ, վերանորոգում չկա, բաղնիքը, զուգարանը նորմալ չէ»:

Անդրադառնալով հեռախոսազրույցի ընթացքում «երկու տուփ սուրճ» պահանջելուն՝ նա նորից պնդեց. «Սաղ սարքած է»: Ու հենց այդ պահին էլ ընդհատվեց նրա հետ զրույցը, որովհետեւ դատավորը ներս մտավ դատական նիստերի դահլիճ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30