Ադրբեջանցի բլոգերները համացանցում տարածել են Բաքվի պետական դրոշի՝ հրապարակի ադրբեջանական պատռված խորհրդանիշի նկարները, որի դրոշակաձողը մինչև 2011թ. ամենաբարձրն էր աշխարհում, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
Ադրբեջանի դրոշը պատռվել է երեկ ուժեղ քամու պատճառով:
Երբ Բաքվում քամու արագությունը գերազանցում է 20 մ/վ-ը, դրոշը պետք է իջեցվի, սակայն, նկարներից երևում է, որ դրոշի պահակները պատշաճ կերպով պատրաստված չէին, թեև 2010թ. Իլհամ Ալիևի հրամանով ստեղծվել է հրապարակի վերահսկողության հատուկ ծառայություն և այդ ծառայության ղեկավար Ռաշադ Մամեդովին դեպքի հետ կապված ադրբեջանցիներն արդեն դավաճան են կոչում:
2010թ. սեպտեմբերի 3-ին, հրապարակի բացման արարողությունից անց, դրոշը նույնպես պատռվել էր ուժեղ քամիների պատճառով: Բաքվի 162 մ դրոշակաձողը աշխարհում ամենաբարձրն էր, մինչև 2011թ., երբ Դուշանբեում 165 մ ձողի վրա բարձրացավ Տաջիկստանի դրոշը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ